Tuesday, May 12, 2009

Մ. ԲՐԱՅԶԱՆ ՀԵՐՔԵԼ Է ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ազգ» 12-5-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հեռախոսազրույցում հերքել է ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կողմից իրեն վերագրվող հայտարարությունները: Նշենք, որ ռուսական լրատվամիջոցը հղում անելով Մ. Բրայզային, նշել էր, որ ամերիկացի համանախագահն ասել է, թե իբր Լեռնային Ղարաբաղը եւ հարակից տարածքները քայլ առ քայլ պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Արտգործնախարարի հետ զրույցում Մ. Բրայզան ասել է, որ ինքը նման հայտարարություն չի արել: Նշենք, որ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցազրույցի ձայնագրված տեքստը եւ դրա ինտերնետային տարբերակները իրար չէին համապատասխանում: Ավելի ուշ ռադիոյի ինտերնետային տարբերակում մասնակի ուղղում էին մտցրել: Ինչպես ենթադրելի էր, մինչ այդ ադրբեջանական քարոզչական ցանցը օգտվել էր արդեն այդ ապատեղեկացումից:

No comments:

Post a Comment