Saturday, August 15, 2009

Թուրքմենստանը գազատար կկառուցի դեպի Իրան

Tert.am. 14-8-2009- Թուրքմենստանը ծրագրում է այս տարվա դեկտեմբերին նոր գազատար անցկացնել դեպի Իրան` գազի արտահանումների ծավալը մեծացնելու համար, հաղորդում է Press Tv-ն: Մոսկվայից ունեցած իր կախվածությունը որոշ չափով նվազեցնելու համար պաշտոնական Աշխաբադը նախատեսում է տարեկան 12 միլիարդ խորանարդ մետրով ավելացնել Իրանին մատակարարվող գազի ծավալները: Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուխամեդովն Իրանի իր գործընկեր Մահմուդ Ահմադինեժադին արդեն իսկ հրավիրել է Աշխաբադ նախագծի վերաբերյալ հարցերը քննարկելու համար: Իրանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ երեկ Ահմադինեժադը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ, որի ընթացքում նախագահները պայմանավորվել են երկկողմանի հարաբերությունները զարգացնելու համար:

No comments:

Post a Comment