Saturday, August 15, 2009

Բրայզան, ըստ էության, ճանաչել է, որ միջազգային հանրությունը չի կարող երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը

/PanARMENIAN.Net/ 13.08.2009 - «Իր խոսքերով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերրիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, ըստ էության, ճանաչել է, որ միջնորդների առաջարկած կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, չի կարող իրագործվել, որ միջազգային հանրությունն ի վիճակի չէ երաշխավորել ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը կարգավորման առաջարկվող բանաձեւն իրականացնելու դեպքում, քանի որ խաղաղապահ ուժերը հակամարտության կողմերի կառավարման հիմնական գործիքներից մեկն են` հակամարտության տարածաշրջաններում խաղաղության պահպանման` միջազգային հանրության զինանոցում»,- հայտնել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը` մեկնաբանելով ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առաջարկում են, որպեսզի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահները զինված չլինեն, դիտորդների դեր կատարեն եւ չկարողանան խաղաղության հարկադրել: Սակայն, Մարսել Պետրոսյանի խոսքով, քննության առնելու պարագայում պարզվում է, որ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, եթե հակամարտության կողմերից մեկը խաղաղություն չի ցանկանում: «Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս խնդիրը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը առաջարկում է լուծել ագրեսորի` Ադրբեջանի հանդարտեցման միջոցով: Ինչպես ցույց է տալիս պատմությունը, նման քաղաքականությունը ոչ մի կերպ չի նպաստում խաղաղության հաստատմանը: Ընդհակառակը, այն հանգեցնում է լարվածության ուժեղացման ու պատերազմի»,- ավելացրել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության Տեղեկատվական վարչության պետը:

No comments:

Post a Comment