A1+- 14-8-2009- Ժողովրդական դերասան, Երվանդ Մանարյանն այսօր խորը վշտի մեջ է: Պատճառը երկրում տիրող բարքերն են եւ արդարության իսպառ բացակայությունը: Այսպիսի երկիր նա իր թոռներին թողնել չի ուզում:«Մինչեւ մեր դուռը չեն կոտրում, ներս չեն մտնում, մենք չենք զգում, որ մեր դեմ ինչ-որ բան է կանգնած: Մենք մեր երեխաններին, թոռներին չենք պատրաստում հնարավոր անհաջողություններին, խնդիրներին», - այսօր «Ա1+ին» ասաց պարոն Մանարյանը:
Իր բարձրացրած խնդիրը նա շատ ավելի կարեւոր է համարում երկրի համար, քան ցանկացած հարց` ընդհուպ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը: Մտավորականը համոզված է, որ քանի դեռ մենք չենք լուծել մեր երկրի ներքին խնդիրները, արտաքին ոլորտում չենք կարող հաջողություններ արձանագրել:
Պարոն Մանարյանի հիասթափությունն օրերս ավելի է մեծացել. «Ես մամուլում կարդացի մարտի 1-ի 10 զոհերից մեկի` զինծառայողի սպանության մասին: Այլեւս փաստ է, որ այդ 18 տարեկան տղային սպանել են դիմահար կրակոցով: Եւ այդ մասին հայտնում են ոչ թե իրավապահները, այլ ինչ-որ Փաստահավաք խումբ, առանձին մարդիկ: 1 ու կես տարի է այս իշխանությունները չեն կարողանում գտնել 18 տարեկան զինվորին սպանողին: Սա ի՞նչ իշխանություն է: Սա բավարար հիմք է, այս իշխանություններին ոչ մի հարցում չվստահելու համար: Կամ այս իշխանությունները բացարձակ անշնորհք են` իր վրա կրակողի ձեռքը բռնելու համար, ասում եմ իր վրա կրակողի, քանի որ զինվորը իշխանության մի մասնիկն է, կամ իրենք են սպանել զինվորին: Ուրիշ տարբերակ չկա»:
Նրա կարծիքով երկրում ստեղծված իրավիճակի համար մամուլը նույնպես իր մեղքի բաժինն ունի. «Բոլորը սենսիացիաներ են փնտրում: Մենք սենսիացիա չենք ուզում, մենք արդարություն ենք ուզում: Գտեք այդ արդարությունը, ճշմարտությունը եւ ներկայացրեք ժողովրդին: Մեր պետությունն ու իշխանությունները ոչ թե ձեռք-ձեռքի տված առաջ են գնում, այլ կանգնած են դեմ առ դեմ: Պետությունը մեր հոգեւոր հարստությունն է, որի վրա ցանկանում ենք հենվել, իսկ իշխանություններն իրենց համար գործարքներ են կնքում, հարեւանների հետ ֆուտբոլ են խաղում: Արդյունքում, այսօր մեր պետության խնդիրները մնացել են առանց լուծման»:Երվանդ Մանարյանին չի բավարարում նաեւ, թե ինչով են այսօր զբաղվում մեր դերասանները, մտավորականները. «Արդեն լրանում է ցեղասպանության 100 ամյակը, բայց մինչ օրս մենք աշխարհին պարզ, մարդկային լեզվով չենք կարողանում ներկայացնել, թե ինչ է կատարվել մեր հետ, սակայն աշխարհից արդարություն ենք պահանջում: Այսօր մենք բացի Էգոյանի ֆիլմից, մի հատ ֆիլմ չունենք մարդկությանը մեր մեծ ողբերգությունը ներկայացնելու համար: Բացի ֆիլմից այլ գործ էլ չունենք` միջազգային մակարդակով ներկայացնելու համար: Սփյուռքի նախարարություն ենք ստեղծել: Ի՞նչի համար, որ փող ուզենք սփյուռքից ամեն ինչի համար եւ ոչինչ չանենք»:
Նա իրեն իրավունք չվերապահեց խոսել, թե որ մտավորականին ինչն է դրդում կանգնել իշխանությունների կողքին: «Ինձ ասում են ինչո՞ւ ես կանգնել Տեր-Պետրոսյանի կողքին: Ես կանգնել եմ ժողովրդի կողքին: Եթե ժողովուրդն այսօր Տեր-Պետրոսյանի կողքին է կանգնում, դա իշխանությունների խնդիրն է, թող նրանք մտածեն»:
Monday, August 17, 2009
Չի ուզում այսպիսի երկիր թողնել

No comments:
Post a Comment