«ՀԵՏՔ» 12.8.2009- Սեպտեմբերի 2-ին Ղարաբաղում կնշեն ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձը: Այդ օրը ինչպես մայրաքաղաք Ստեփանակերտում, այնպես էլ հանրապետության շրջաններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Հենց այդ միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցերն են այսօր քննարկվել ԼՂՀ հռչակման 18-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման եւ համակարգման կառավարական հանձնաժողովի նիստում: Ինչպես հայտնում են, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրով` սեպտեմբերի 1-ին Արցախի ուսումնական հաստատություններում 2008-2009 ուստարվա առաջին պարապմունքը կնվիրվի անկախության օրվան. դասին կմասնակցեն ԼՂՀ անվտանգության խորհրդի, կառավարության անդամներ եւ ԱԺ պատգամավորներ: Սեպտեմբերի 2-ին զինվորական շարասյուները քայլերթով կանցնեն մայրաքաղաքի եւ շրջկենտրոնների փողոցներով, Ստեփանակերտում եւ շրջաններում կկազմակերպվեն համերգային եւ մարզական միջոցառումներ, կկայանան ժողովրդական զբոսահանդեսներ: Պետական կառավարական պատվիրակությունը կայցելի Ստեփանակերտի Հուշահամալիր, օրվա կապակցությամբ երեկոյան կկայանա ԼՂՀ նախագահի ընդունելությունը: Տոնական համերգը տեղի կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որն էլ կեզրափակվի տոնական հրավառությամբ: Ստեփանակերտի քաղաքապետի հավաստմամբ` մայրաքաղաքի փողոցների եւ զբոսայգիների բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի 20-ը:
Thursday, August 13, 2009
Ղարաբաղում պատրաստվում են անկախության տարեդարձին

No comments:
Post a Comment