Thursday, August 13, 2009

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ նշանակվել է Կարեն Նազարյանը

/PanARMENIAN.Net/ 12.08.2009 - Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից ազատելու մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Կարեն Նազարյանը նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք):

No comments:

Post a Comment