Tert.am- 18-8-2009- Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով Թուրքիայի արտգործնախարարության արձագանքն իրենց կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հայտարարություններին: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Օգոստոսի 14-ի իր հաղորդագրության մեջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի` թուրք-հայկական դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ վերջերս լրագրողներին տված մեկնաբանություններին։ Թուրքիայի ԱԳ նախարարության պարզաբանումներն առնչվում էին, մասնավորապես, հայկական զանգվածային լրատվամիջոցների վերջին տեղեկություններին, որոնք մեջբերումներ էին ներկայացրել ՌԱՀՀԿ տնօրենի` թուրք-ռուսական հարաբերությունների շուրջ արած մեկնաբանություններից։
Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարության կայքէջում օգոստոսի 14-ին տեղադրված պաշտոնական հաղորդագրության` Հայաստանի ԶԼՄ-ները` հղում անելով Կիրակոսյանին, տեղեկացրել էին, որ վերջինս ասել է, թե «գաղտնի համաձայնագիր» է ստորագրվել Թուրքիայի և Ռուսաստանի միջև, ըստ որի` Ռուսաստանին իրավունք է տրվել օգտագործել թուրքական օդային տարածքը` հայկական Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական ռազմահենակետին զենք ու զինամթերք մատակարարելու համար։
Այս տեղեկությունը լայն տարածում գտավ, և օգոստոսի 15-ին ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը տեղեկանյութ զետեղեց Բաքվում Թուրքիայի դեսպանատան կողմից` հերքելով «Հայաստանում տեղակայված ռուսական ռազմահենակետին Թուրքիայի օդային տարածքով զենք ու զինամթերք առաքելու վերաբերյալ լուրը»։ Դեսպանատունը ադրբեջական ԶԼՄ-ներին պաշտոնական հաղորդագրություն փոխանցեց` պնդելով, թե «այսօրինակ տեղեկատվությունը Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա բարեկամությունն ու եղբայրությունը սասանելուն ուղղված քայլ է»։
Թերևս հայկական սկզբնաղբյուրը մասամբ ճշգրիտ չէր, քանի որ ՌԱՀՀԿ տնօրենն ասել էր, որ «ներկայումս թուրք և ռուս պաշտոնյաները բանակցություններ են վարում երկկողմ մի պայմանագրի շուրջ, և եթե համաձայնություն ձեռք բերվի թուրք-հայկական փակ սահմանի բացման վերաբերյալ, ապա ռուսական ռազմական ուժերը հնարավորություն կստանան մուտք գործել Գյումրիի հենակետ` օգտագործելով թուրքական օդային և ցամաքային տարածքը»։
Ամենաուշագրավն այն է, որ թուրքական Հյուրիեթ օրաթերթի հետ հարցազրույցում Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Բուրաք Օզյուգյարգինը քննադատեց Կիրակոսյանի մեկնաբանությունը` նշելով, որ «սա բացահայտ սադրանք է` ուղղված Թուրքիայի և Ադրբեջանի բարեկամական հարաբերությունների խաթարմանը»։
Քանի որ թուրք պաշտոնյան, ըստ էության, չժխտեց Կիրակոսյանի մեկնաբանությունների էությունը, դա մեկնարկ տվեց թուրքական առաջատար ընդդիմադիր թերթերի բուռն կոչերին, որոնք պաշտոնական Անկարայից պահանջեցին անհապաղ վերջ տալ Ռուսաստանի հետ բանակցություններին։ Այսպես` Միլլիեթ օրաթերթը պնդեց, որ «Հայաստանին մատակարարվող ռուսական զենք-զինամթերքն օգտագործվելու է Ադրբեջանի դեմ»` հավելելով, որ «ռուսական ռազմական հենակետին աջակցություն ցուցաբերելն անընդունելի է»։
Այս հարցի վերաբերյալ լրացուցիչ մեկնաբանություններում Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ իր հայտարարություններին Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական արձագանքն ինքնին վկայում է թուրք-ռուսական հարաբերություններում առկա վստահության էական բացակայության, ինչպեսև Հայաստանի հետ Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության թուլության մասին։ Ըստ նրա, տեղի ունեցածը «հարցականի տակ է դնում Թուրքիայի` Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելու, ներառյալ Հայաստանի շրջափակումը վերացնելու և Հայոց ցեղասպանության ժառանգությունը քննարկելու վերաբերյալ նախկինում տված խոստումների անկեղծությունը»։ Կիրակոսյանի պարզաբանմամբ` «բեռն այժմ Թուրքիայի ուսերին է, քանի որ միջազգային հանրությունը գնալով ավելի ու ավելի անհամբեր է դառնում Թուրքիայի չկողմնորոշվածության և Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսևորման բացակայության հանդեպ»։
Կիրակոսյանի խոսքով` «եթե անգամ Թուրքիան որոշի վերաբացել սահմանը և ընդլայնել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ` նմանօրինակ քայլերը չպետք է դիտվեն որպես Հայաստանի համար որևէ պարգև կամ հատուցում, քանզի այսպիսի նվազագույն քայլերը քաղաքակիրթ երկրներից ակնկալվող տարրական պահանջներ են»։ Խոսքի ավարտին ՌԱՀՀԿ տնօրենը վերստին ընդգծեց. «Չնայած տակավին գոյություն ունեցող որոշակի լարվածությանը, այնուամենայնիվ, Թուրքիան է, որ գտնվում է Հայաստանի հետ միասին առաջ գնալու ռազմավարական հնարավորությունը կորցնելու վտանգի առջև»։
Wednesday, August 19, 2009
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ռուս-թուրքական համաձայնության մասին հայտարարություններին

No comments:
Post a Comment