Tert.am. 17-8-2009- Գոյություն ունի առասպել, համաձայն որի վերջին մի քանի տարվա ընթացքում Ռուսաստանը հետխորհրդային տարածքում ամրապնդել է իր դիրքերը որպես առաջնորդ, Эхо Москвы-ի եթերում հայտարարել է լրագրող Սերգեյ Պարխոմենկոն՝ վերլուծելով Մոսկվայի` նախկին ԽՍՀՄ երկների հետ ունեցած հարաբերությունները:
Վերլուծելով, մասնավորապես, Հայաստանի հետ հարաբերությունները` Պարխոմենկոն նշել է, որ «այստեղ ամեն ինչ համեմատորեն հանգիստ է»: «Հայաստանը շատ ուժեղ կախվածության մեջ է գտնվում Ռուսաստանից, ինչպես նաև «քնած» պատերազմ է վարում Ադրբեջանի հետ: Մի կողմից էլ Թուրքիան է: Հայաստանը գտնվում է աշխարհագրական մեկուսացման մեջ և, իհարկե, կախված է ապրանքային ու էներգետիկ կամրջից, որն անցնում է Ռուսաստանով»:
Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանը շատ բարդ երկիր է, որը լի է «անակնկալներով»: «Հիշեք` այնտեղ ինչ է կատարվել. Հայաստանում մի ակնթարթում սպանել են կառավարության մի շարք անդամների, պետական հեղափոխության փորձեր են կատարվել, այնտեղ ծայրահեղ բարդ և աղմկահարույց ընտրություններ են անցկացվել, որոնք այնուհետև ուղեկցվել են տարբեր անկարգություններով: Մի խոսքով՝ այնտեղ ամեն ինչ շատ բարդ է»:
Խոսելով Ադրբեջանի մասին` ռուս լրագրողը հիշեցրել է պաշտոնական Բաքվի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի մասին արված հայտարարության մասին, որը ծայրահեղ տհաճ էր Ռուսաստանի համար: «Ադրբեջանի ԱԳՆ-ը շատ պարզ արտահայտվեց: Պարզ դարձավ, որ նրանք այդ տարածքներին վերաբերվում են որպես վրացական տարածքների և պնդում են, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիներն այնտեղ գնան միայն Վրաստանի տարածքով: Ադրբեջանն ավելի ու ավելի շատ է հակվում Թուրքիայի և մասամբ Իրանի կողմը: Մենք քաջատեղյակ ենք հարավային գազատարերի նախագծերում ադրբեջանական մասնակցության մասին և այլն»:
Ամփոփելով թեման` Պարխոմենկոն նշել է, որ Հայաստանն ու Ղազախստանը միակ երկրներն են, որոնց հետ հարաբերությունները «փչացած չեն»: «Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների պատճառը պարզ է`այն շատ բարդ կացության մեջ է գտնվում: Իսկ Ղազախստանը հսկայական սահմաններ ունի Ռուսաստանի հետ և տնտեսական այնպիսի սերտ հարաբերությունների մեջ է գտնվում մեզ հետ, որ դժվար է պատկերացնել, ինչպես կարելի է դա քանդել: Հետխորհրդային մյուս երկրների հետ հարաբերությունները կամ գտնվում են բաց հակամարտության վիճակում կամ բացահայտորեն ցուցադրում են առկա ոչ դրացիական հարաբերությունները: Ես կասեի, որ այս արդյուքններն աղետալի են»:
Monday, August 17, 2009
Հայաստանն ու Ղազախստանը Ռուսաստանի վերջին ընկերներն են. ռուս փորձագետ

No comments:
Post a Comment