Monday, August 17, 2009

Ադրբեջանցիները սկսել են խոսել «քրդական խնդրի մասին»

Tert.am. 17-8-2009- Ադրբեջանում հասունանում է ևս մեկ «էթնիկ» խնդիր։ Այն, կարծես, հանկարծ ջրի երես է դուրս եկել. Ադրբեջանում խոսում են, որ սկսած 1992 թվականից՝ Ադրբեջանի ներքին և ինչ-որ արտաքին ուժեր բնակեցնում են երկիրը քրդերով, տեղաբաշխում են վերջիններիս սկզբում փոքր և միջին բիզնեսի եկամտաբեր պաշտոններում, իսկ այնուհետև հարստացած ենթակաները սկսում են մուտք գործել արդեն խոշոր բիզնես։ Մեծ փողերը ձգտում են առավել մեծ իշխանության։ Եվ այժմ, ինչպես գրում են որոշ լրատվամիջոցներ, քրդերը սկսել են ազդեցիկ պաշտոններ զբաղեցնել կառավարական կառույցներում և նույնիսկ Ադրբեջանի Ազգային բանակում։ Օրերս քրդական խնդրի մասին սկսել են խոսել արդեն բավական բարձր մակարդակով։ Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված ֆորումներից մեկում Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Վահիդ Ահմեդովը բնորոշել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի դեմ ուղղված և վերջերս նկատվող ոտնձգությունները և հարձակումները որպես «քրդերի ծրագրերի մի մաս, այն է՝ ստանձնել բանակի ղեկավարությունը»։ «Ես ժամանակին ասել եմ, որ քրդերը Ադրբեջանի համար ավելի վտանգավոր են, քան հայերը։ Հավանաբար, դա չի զգացվում, բայց կգա ժամանակը, երբ դուք անձամբ կդառնանք դրա ականատեսը։ Ներկա նախարարի թյուրք լինելու պատճառով ցանկանում են նրա տեղը քուրդի նշանակել»,- նշել է Վահիդ Ահմեդովը։ Հարկ է նշել, որ ներկա նախարարը ևս թյուրք չէ, սակայն նաև քուրդ չէ ազգությամբ, գրում է «Յենի Մուսավատ» թերթը։ Ադրբեջանական իշխանությունում բավական մեծ դիրքեր ունեցող քրդական խմբավորումները ծրագրեր են կազմում ներկա նախարարին պաշտոնից հեռացնելու համար։ Ադրբեջանական մամուլում արդեն հաղորդվում էին պաշտպանության նախարարի պաշտոնին հավակնող թեկնածուների անունները։ «Ումիդ» («Հույս») կուսակցության նախագահ Իգբալ Ագազադեի կարծիքով՝ քրդական խնդիրը դեռևս այն մակարադակին չէ, որպեսզի առաջացնի ադրբեջանական հանրության և իրավապահ մարմինների անհանգստությունը։ «Քրդական խնդիրը նույնչափ վտանգավոր չէ, ինչ Թուրքիայում կամ Իրաքում։ Նրանք հստակ աշխարհագրություն կամ տարածություն չունեն։ Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվում են սակավաթիվ քրդեր՝ մոտավորապես 14 հազար։ Կարծում եմ, որ նրանք որևիցե տարածքային պահանջներ չունեն. դա, իր հերթին, անհնար է՝ անջատողականության հողի հիման վրա հակամարտություն ստեղծելու համար։ Իսկ ինչ վերաբերում է բանակում իշխանության ձեռքբերմանը, ապա քրդերից ինչ-որ մեկը, ինչպես նաև Ադրբեջանի այլ ազգությունների ներկայացուցիչները կարող են զբաղեցնել այդ պաշտոնը։ Սակայն ռազմական ոլորտի հափշտակման ծրագրի իրականացումը հեշտ չէ։ Եթե «Սաֆար Աբիևը թյուրք է, այդ իսկ պատճառով քրդերը ցանկանում են նրան գահընկեց անել և հափշտակել բանակը» կարգի հայտարարությունը հիմնվում են լուրջ տեղեկատվության վրա, ապա դրանք պետք է բացահայտվեն: Եթե ոչ, ապա դա իրականցվելի չէ Ադրբեջանում։ Քանի որ քրդերը, ինչպես և Ադրբեջանում բնակվող թալիշները, ավարցիները զոհաբերել են իրենց կյանքը մեր հողերի համար։ Բանակում քիչ չեն ազգայնական փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Եվ այդ մարդիկ ծառայում են արդբեջանական պետության շահերին»,- մեկնաբանել է Իգբալ Ագազադեն։ Իր հերթին, հայտնի ադրբեջանցի իրավաբան Ասլան Իսմայիլովը կարծում է, որ ներկա պահին Սաֆար Աբիևին հարկ է պաշտպանել։ «Վահիդ Ահմեդովին ես ճանաչում եմ 1992թ. ի վեր։ Այն տարիներին, երբ պաշտոնյա մարդկանցից մեծ մասը անհեթեթություն էին խոսում, Վահիդ Ահմեդովը զբաղված էր պետականությամբ։ Այդ իսկ պատճառով ես ճանաչում եմ նրան որպես լուրջ, պետությունը սիրող մի անձնավորության։ Ես ամբողջովին կիսում եմ նրա կարծիքը Սաֆար Աբիևի վերաբերյալ։ Քանի որ, երբ 90-ականներին Սաֆար Աբիևը նշանակվել էր պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի տեղակալ, ես աշխատում էի նախագահի ապարատի կազմում։ Այդ ժամանակներից ինձ հայտնի է, որ Սաֆար Աիբևը հայրենիքը սիրող մի մարդ է, ով տարբերվում է մյուսներից, կոռումպացված չինովնիկներից, նա չի մտնում ոչ մի կլանի կամ մաֆիայի խմբի մեջ։ Իհարկե, թերություններ կան բանակում։ Նշեմ պարզապես նաև այն, որ նախարարն անձամբ ղեկավարել է բանակի վերջին զորակոչը, և այդ անգամ գործընթացն առանց կաշառքների է ընթացել։ Եթե մինչ այդ միլիոնավոր կաշառքներ էին հավաքում, ապա այս անգամ չկարողացան։ Հենց այդ ամենից հետո մեծացավ ճնշումը նրա վրա»,- եզրափակել է իր խոսքը Ասլան Իսմայիլովը։

No comments:

Post a Comment