Tert.am- 22-8-2009- «Ադրբեջանը երբեք միևնույն սեղանի շուրջ չի նստի Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատողական հանրապետությունների հետ, այդ իսկ պատճառով էլ, կարծում եմ, որ եթե ինչ-որ մեկը ցանկանա այդ հանրապետություններն անդամագրել ԱՊՀ, ապա մենք այնտեղ որևէ անելիք չենք ունենա»:
Այս մասին 1news.az-ին հայտնել է քաղաքագետ Արազ Ալիզադեն` մեկնաբանելով ԱՊՀ գործադիր կոմտեի նախագահ Սերգեյ Լեբեդևի հայտարարությունն այն մասին, որ Աբխազիան և Հարավային Օսիան ԱՊՀ-ի կազմ անդամագրելու համար հարկավոր է, որպեսզի Համագործակցության բոլոր հանրապետությունները ճանաչեն այդ փաստը:
«Նշանակում է՝ դրանք երբևէ ԱՊՀ անդամ չեն դառնա: Ադրբեջանը, կարծում եմ նաև Ուկրաինան, Ուզբեկստանը և, ընդհարնապես, ԱՊՀ բոլոր երկրները` նույնիսկ Ռուսաստանը, երբեք թույլ չեն տա, որպեսզի այդ հանրապետություններն անդամագրվեն ԱՊՀ: Կարծում եմ` Լեբեդևն այդ հայտարարություններն արել է ի հակադրություն Վրաստանի՝ թե տեսեք, դուք դուրս եք գալիս, իսկ մենք Աբխազիային և Հարավային Օսիային կընդունենք ԱՊՀ: Սակայն չեմ կարծում, որ դա ԱՊՀ-ի պաշտոնական կարծիքն է, քանի որ դա կարող է նույնիսկ Լեբեդևի սուբյեկտիվ կարծիքը հանդիսանալ»,- եզրափակել է Ալիզադեն:
Sunday, August 23, 2009
Ադրբեջանը չի ցանկանում Աբխազիային և Հարավային Օսիային տեսնել ԱՊՀ–ի կազմում

No comments:
Post a Comment