Sunday, August 23, 2009

«168 ժամ». ԼՂ-ի պատճառով

22.08.09- Օրաթերթը հարցազրույց է հրապարակել Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Դավիթ Շահնազարյանի հետ, որից էլ ներկայացնում ենք կարճ հատված: ԼՂ-ի պատճառով «Մենք կաշկանդված ենք ԼՂՀ դիրքորոշման անորոշությունից։ Սա իմ կարծիքն է։ Այն, ինչ ընդունելի է ԼՂՀ համար, մեզ համար ընդունելի է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԼՂՀ հակամարտության կարգավորման ներկայիս ակտիվ փուլում ինչո՞ւ ընդդիմությունը ակտիվություն չի ցուցաբերում։ «Առայժմ, ցավոք, ԼՂՀ իշխանությունը և հասարակությունը վստահում են Սերժ Սարգսյանին։ Առայժմ բանակցությունների ընթացքից լուրջ կազմակերպված դժգոհություն ԼՂՀ-ից չկա։ Եթե ԼՂՀ-ն իսկապես ուզում է փոխել իրավիճակը, պետք է հայտարարի, որ Ս. Սարգսյանն իրենց չի ներկայացնում և լիազորություն չունի խոսելու ԼՂՀ-ի անունից։ Իսկ եթե դրա փոխարեն այլ բան է ասում, դա քաղաքական ու իրավական որևէ նշանակություն չունի»,- նշել է Դ. Շահնազարյանը։

No comments:

Post a Comment