/PanARMENIAN.Net/ 18.08.2009 - Վրաստանում բնակվող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են պաշտպանել իրենց վրացիներից եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներից, հաղորդում է «Վրաստան Online»-ը` վկայակոչելով «Ախալի Տաոբա» թերթը: Նամակը ստորագրվել է Կվեմո Կարտլիում հայկական բնակչության մի մասի կողմից: Մինչդեռ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրտը հայտարարում է, որ «ծանոթացել է տվյալ նամակին եւ կարող է ասել, որ նրանում գրվածը սուտ է»: Նրա խոսքերով, նամակում հիշատակվում է Սամցխե-Ջավախք-Ցալկան: Դա ցույց է տալիս, որ բացի պատմության կեղծումից, նամակի հեղինակները սկսել են կեղծել նաեւ աշխարհագրությունը: Վան Բայբուրտը նշում է, որ տվյալ տերմինն օգտագործում է միայն «Միավորված Ջավախք» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, եւ միանգամայն հասկանալի է, թե ինչին է ծառայում նման նամակը:
Նա նաեւ հերքում է Վրաստանում բնակվող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ որեւէ դիմակայության առկայությունը: Ինչ վերաբերում է Ցալկայի հարցին, ապա Վան Բայբուրտը «բացառում է Հայաստանի կողմից տվյալ տարածքի նկատմամբ հավակնությունների ներկայացման հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, Երեւանում հիանալի գիտակցում են իրավիճակը, եւ այդ թեման երբեք արդիական չի կարող դառնա»:
Wednesday, August 19, 2009
Արդյո՞ք Վրաստանի հայերը Հայաստանի կառավարությանը խնդրում են իրենց պաշտպանել վրացիներից ու ադրբեջանցիներից
/PanARMENIAN.Net/ 18.08.2009 - Վրաստանում բնակվող հայերը նամակ են հղել Հայաստանի կառավարությանը, որում խնդրում են պաշտպանել իրենց վրացիներից եւ Վրաստանում բնակվող ադրբեջանցիներից, հաղորդում է «Վրաստան Online»-ը` վկայակոչելով «Ախալի Տաոբա» թերթը: Նամակը ստորագրվել է Կվեմո Կարտլիում հայկական բնակչության մի մասի կողմից: Մինչդեռ, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրտը հայտարարում է, որ «ծանոթացել է տվյալ նամակին եւ կարող է ասել, որ նրանում գրվածը սուտ է»: Նրա խոսքերով, նամակում հիշատակվում է Սամցխե-Ջավախք-Ցալկան: Դա ցույց է տալիս, որ բացի պատմության կեղծումից, նամակի հեղինակները սկսել են կեղծել նաեւ աշխարհագրությունը: Վան Բայբուրտը նշում է, որ տվյալ տերմինն օգտագործում է միայն «Միավորված Ջավախք» կազմակերպությունը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի կողմից, եւ միանգամայն հասկանալի է, թե ինչին է ծառայում նման նամակը:
Նա նաեւ հերքում է Վրաստանում բնակվող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ որեւէ դիմակայության առկայությունը: Ինչ վերաբերում է Ցալկայի հարցին, ապա Վան Բայբուրտը «բացառում է Հայաստանի կողմից տվյալ տարածքի նկատմամբ հավակնությունների ներկայացման հնարավորությունը, քանի որ, նրա խոսքերով, Երեւանում հիանալի գիտակցում են իրավիճակը, եւ այդ թեման երբեք արդիական չի կարող դառնա»:
No comments:
Post a Comment