/PanARMENIAN.Net/ 22.08.2009 -Պոդմոսկովյեի Կլինում քրեական գործ է հարուցվել տեղական թերթում ծայրահեղական ուղղվածության հոդվածների տպագրության համար, հաղորդել է Մոսկվայի մարզային դատախազությունը: Կլինի քաղաքային դատախազությունը ծայրահեղական գործունեությանը հակազդելու մասին օրենսդրությունն ի կատար ածելու կարգով ստուգում է անցկացրել Կլինի քաղաքային շրջանի Հայկական սփյուռքի ներկայացուցիչների դիմումների համաձայն` «Սոգլասիե ի պրավդա» տեղեկատվական շաբաթաթերթում տեղ գտած արտահայտությունների առիթով, որոնք ուղղված են ատելության կամ թշնամության սերմանմանը, ինչպես նաեւ նվաստացնում են անձանց ռասայական, ազգային, որեւէ սոցիալական խմբին պատկանելու հայտանիշերով:
Ստուգման արդյունքում հայցվորների փաստարկները հաստատվեցին: Այդպես, 2008թ. նոյեմբերի 6-դեկտեմբերի 11 ընկած ժամանակահատվածում Կլինի քաղաքային շրջանում տեղական բնակչության շրջանում տարածել էին «Սոգլասիե ի պրավդա» թերթի համարները, որոնցում հրապարակված էին «Վտանգավոր հարեւանություն», «Մեզ սպանում են», «Անօրինականները Կլինում», «Ով է հերոին վաճառում Կլինում» խորագրերով հոդվածները: Լեզվագետների հանձնաժողովի եզրակացության համաձայն, այդ հրապարակումների տեքստերը պարունակում են հոդվածներ, որոնք ատելություն են սերմանում, ինչպես նաեւ նվաստացնում անձանց ռասայական, ազգային, ծագման, կրոնական, ինչպես նաեւ որեւէ սոցիալական խմբին պատկանելության հայտանիշերով:
Այդ կապակցությամբ դատախազությունը նյութերը ստուգման համար ուղարկել է Մոսկվայի մարզի Կլին քաղաքի ՌԴ ԴՀԿ ՀՎ հետաքննչական բաժին` մեղավոր անձանց նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու համար:
Դատախազության ստուգման նյութերի համաձայն 2009թ. օգոստոսի 21-ին Մոսկվայի մարզի Կլին քաղաքի ՌԴ ԴՀԿ ՀՎ հետաքննչական բաժինը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ հ. 282 մ. 1-ինի (ատելության կամ թշնամության սերմանում, այն է` մարդկային արժանիքի նվաստացում) համաձայն:
Բացի դրանից քաղաքային դատախազը «Սոգլասիե ի պրավդա» թերթի վերոհիշյալ համարները ծայրահեղական ճանաչելու եւ դրանք բռնագրավելու մասին ներկայացում է ուղարկել դաշնային դատարան, հաղորդում է Analitika.at.ua-ը:
Sunday, August 23, 2009
Պոդմոսկովյեի հայերի պահանջով քրեական գործ է հարուցվել տեղական թերթի դեմ

No comments:
Post a Comment