/PanARMENIAN.Net/ 04.08.2009 - Օգոստոսի 4-ին հունական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հունաստանի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դորա Բակոյանիսի միջեւ: Հայաստանի եւ Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ: Դորա Բակոյանին իր աջակցություն է հայտնել տարածաշրջանում խաղախության եւ կայունության հաստատման ջանքերին, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
No comments:
Post a Comment