Tert.am.24-8-2009- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին քննարկման ենթակա չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների և տեղեկատվության ապահովման վարչության ղեկավար Էլնուր Ասլանովը:
«Դա ակնհայտ է, քանի որ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցային սեղանին պաշտոնական Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կքննարկի միմիայն Երևանի հետ»,- Ասլանովի խոսքերն է մեջբերում 1news.az-ը:
No comments:
Post a Comment