Wednesday, August 19, 2009

Իրանի քաղաքացիներին փրկել են խեղդվելուց

Tert.am- 18-8-2009- Օգոստոսի 16-ին, ժամը 15։30-ի սահմաններում Սևանա լճի թերակղզու հատվածում ռետինե նավակով զբոսնելիս ափից մոտ 1 կմ հեռավորության վրա շրջվել ու ջուրն է ընկել 30-35 տարեկան երկու քաղաքացի։ Ջրափրկարարները, նրանց ջրից դուրս բերելով, ցուցաբերել են առաջին բուժօգնություն ու տեղափոխել ափ։ Պարզվել է, որ վերջիններս Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքի բնակիչներ են։ Հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

No comments:

Post a Comment