/PanARMENIAN.Net/ 18.08.2009 - Հայ-թուրքական «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպել էր Թուրքիայի ոստիկանության լրտեսության գաղտնի ենթաբաժանմունքը (JITEM), որի գոյությունը հերքվում էր ղեկավարության կողմից: Այդ մասին ասվում է մի փաստաթղթում, որը ներգրավված է Էրգենեկոնի գործով երրորդ պաշտոնական մեղադրանքի մեջ:
Էրգենեկոնի դատավարությանը որպես գլխավոր կասկածյալներից մեկը մասնակցող «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցությունից նախկին պատգամավոր Թուրհան Չեմեզիի համակարգչից հայտնաբերված փաստաթղթում ասվում է, որ Հրանտ Դինքի սպանության մեղավորը ոմն Յուսուֆ Զիյադն է, նախկին գեներալ Վելի Քյուչուքը, որը Էրգենեկոնի գործով է ձերբակալվել, եւ Թուրքիայի Ազգային Ոստիկանության ենթաբաժանմունքը:
Պաշտոնական մեղադրանքում նշվում է, որ Էրգենեկոնի գործով ձերբակալված պրոֆեսոր էմին Հյուրեսեսի եւ մեկ այլ կասկածյալ, գնդապետ Մուստաֆա Դենմեզի հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Հրանտ Դինքի սպանությունը:
Աուդիոձայնագրության համաձայն, Գյուրեսեսը Դենմեզին հետեւյալն է ասում. «Հրանտ Դինքի սպանությունը լավ զգուշացում էր այդ մարդկանց համար»,- հաղորդում է todayszaman.com-ը:
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվեց ազգայնական Օգյուն Սամաստի կողմից Ստամբուլում իր թերթի խմբագրության մոտ 2007թ. հունվարի 19-ին: Թուրքական օրենսդրության համաձայն, Սամաստը կարող է դատապարտվել ցմահ բանտարկության, քանի որ սպանության պահին նա արդեն չափահաս էր: Ավելի վաղ թուրքական մամուլում ասվում էր, որ սպանության պահին Սամաստը 17 տարեկան է եղել:
Wednesday, August 19, 2009
Դինքի սպանությունը կազմակերպել է Թուրքիայի ոստիկանության լրտեսության գաղտնի ենթաբաժանմու՞նքը

No comments:
Post a Comment