Sunday, October 25, 2009

Հայաստանի Ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն 80 տարեկան է

/PanARMENIAN.Net/ 24.10.2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ, Հայաստանի Ժողովրդական արտիստ, հայտնի հայ դերասան Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: ՙՀարգելի պարոն Սարգսյան, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ՝ Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզված եմ, դեռ ուսումնասիրություններ են գրվելու իմաստավորելու եւ գնահատելու այն մեծ դերը, որ Դուք ունեցել եք հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ՚,- ասվում է նախագահի շնորհավորական ուղերձում: Ուղերձում նաեւ ասվում է. ՙՁեր ստեղծած կերպարներով Հայաստանում եւ Սփյուռքում մի քանի սերունդ է ոգեշնչվել, տոգորվել հայրենասիրության, բարու եւ գեղեցիկի իդեալներով£ Գործի նվիրյալի Ձեր ստեղծագործական թռիչքները, հայ մարդու Ձեր քաղաքացիական վարքը օրինակելի են եւ կյանքի դաս են նոր սերնդի մտավորականների համար£ Հայ թատրոնի եւ կինոյի վաստակաշատ ու պատկառելի նահապետին մաղթում եմ քաջառողջություն, երկար կյանք եւ իր տաղանդի երկրպագուներին ճշմարիտ արվեստի վայելքը պարգեւելու նորանոր առիթներ՚£ Սոս Սարգսյանը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 24-ին Հայաստանում: 1954թ. ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1954-1990թթ. եղել է Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դերասանը: Եղել է ԽՍՀՄ պատգամավոր, Հայաստանի նախագահի թեկնածու:

No comments:

Post a Comment