News.am. 24-10-2009- Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը հաշվի առնելով՝ Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Վանա լճի ափին շքեղ հյուրանոց է կառուցվում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը։
Թուրքական «Աքայ գրուպ» ընկերության նախագահ Քուրթուլուշ Աքայը հայտնել է, որ Վանա լճի ափին սկսվել է 56 համար ունեցող շքեղ հյուրանոցի շինարարությունը։ Նախագծի արժեքն է 5 միլիոն դոլար։ Van Rescate հյուրանոցը շահագործման կհանձնվի 2010 թվականին։ Աքայի խոսքով, Վանում 11 հյուրանոցների շարքում իրենց հյուրանոցը կլինի ամենաշքեղը։ Հյուրանոցը Վանի օդանավակայից հեռու կլինի 2կմ, իսկ քաղաքի կենտրոնից` 8 կմ։ Աքայը համոզված է, որ Հայաստանի հետ սահմանի բացումից հետո մեծաթիվ զբոսաշրջիկներ կայցելեն Վան։
Sunday, October 25, 2009
Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը նկատի առնելով՝ Վանում արդեն բարձրակարգ հյուրանոց են կառուցում
News.am. 24-10-2009- Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը հաշվի առնելով՝ Թուրքիայի արեւելյան հատվածում գտնվող Վանա լճի ափին շքեղ հյուրանոց է կառուցվում։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը։
Թուրքական «Աքայ գրուպ» ընկերության նախագահ Քուրթուլուշ Աքայը հայտնել է, որ Վանա լճի ափին սկսվել է 56 համար ունեցող շքեղ հյուրանոցի շինարարությունը։ Նախագծի արժեքն է 5 միլիոն դոլար։ Van Rescate հյուրանոցը շահագործման կհանձնվի 2010 թվականին։ Աքայի խոսքով, Վանում 11 հյուրանոցների շարքում իրենց հյուրանոցը կլինի ամենաշքեղը։ Հյուրանոցը Վանի օդանավակայից հեռու կլինի 2կմ, իսկ քաղաքի կենտրոնից` 8 կմ։ Աքայը համոզված է, որ Հայաստանի հետ սահմանի բացումից հետո մեծաթիվ զբոսաշրջիկներ կայցելեն Վան։
No comments:
Post a Comment