Saturday, October 24, 2009

Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում

/PanARMENIAN.Net/ 22.10.2009 - Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Այդ մասին է հայտարարել Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: «Իրանը մի պետություն է, որտեղ երկիրը կառավարվում է կրոնական արժեքներին համաձայն: Իրանի Անվտանգության գերագույն խորհրդի առաջնորդը ֆեթվա է (կրոնական հրահանգ) հրապարակել, որտեղ ասվում է, որ զանգվածային ոչնչացման զենքին տիրապետելն արգելված է, որտեղ ասվում է, որ արգելված է զանգվածային ոչնչացման զենք ունենալ: Եվ ոչ միայն միջուկային, այլ նաեւ քիմիական ու կենսաբանական»,-հայտարարել է Լարիջանին, հաղորդում է Euro News-ը:

No comments:

Post a Comment