News.am. 22-10-2009- Հարեւան պետությունների հետ՝ ներառյալ նաեւ Ադրբեջանի հետ, մուտքի թույլտվության անհրաժեշտությունը վերացնելու նախագիծը Իրանի կառավարության քննարկմանն է ներկայացվել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իսլամական հանրապետության ԱԳ նախարար՝ Մանուչեհր Մոթաքին։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով, Թեհրանը մոտ ապագայում Բաքվից նույնպես նմանօրինակ քայլ է ակնկալում։
«Մենք նախարարների խորհրդին ներկայացրել ենք որոշման նախագիծ, եւ այն հաստատվելուց հետո Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց մուտքի թույտվության մուտք գործել Իրան»,-հայտարարել է Մոթաքին։
No comments:
Post a Comment