Tert.am. 4-11-2009- «Ռուսաստա՛ն, Հայաստա՛ն, Օսիա՛, մենք ձեր զավակներն ենք»։ Նման կարգախոսի ներքո է անցել Վլադիկավկազում առաջին անգամ «Օսիայի միսս Հայաստան» մրցույթը, հայտնում է 15-й регион կայքը։
Նախագծի հեղինակ և ղեկավարն է Օսիայի ՆԳՆ-ի անչափահասների հարցերի գծով ծառայության պետ Վարդանուշ Մուրադյանը։
Մրցույթն անցկացվել է «Էրեբունի» հայկական ազգային մշակութային կազմակերպության հովանու ներքո։
Ամենագեղեցիկ հայուհու տիտղոսի համար կարող էր պայքարել ցանկացած աղջիկ, ով ապրում է Օսիայում և ում ծնողներից առնվազն մեկը ազգությամբ հայ է։ Արդյունքում մրցույթին մասնակցելու համար հայցադիմում է ներկայացրել 60 աղջիկ, որոնցից 13-ը դուրս են եկել եզրափակիչ փուլ։
Մասնակից աղջիկները մրցել են հինգ տարբեր մրցութային փուլերում, որոնց ընթացքում նրանք ի ցույց են դրել իրենց հմտություններն ազգային հայկական և օսական պարային արվեստում։
Հաղթող է ճանաչվել Յուլիա Ալեքսանովան, ում նաև շնորհվել է ուղեգիր դեպի Հայաստան։
Wednesday, November 4, 2009
Օսիայում գտել են ամենագեղեցիկ հայուհուն

No comments:
Post a Comment