Tuesday, November 3, 2009

Վաշինգթոնը սպառնում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Tert.am 3-11-2009- Պաշտոնական Վաշինգթոնը, փաստորեն, Ադրբեջանին վերջնագիր է ներկայացրել՝ հասկացնելով, որ եթե «ադրբեջանցիները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության փորձ իրականացնեն, ապա ԱՄՆ–ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ընդդիմադիր ադրբեջանական Yeni Musavat կուսակցությունը՝ սույն տեղեկատվությունը զետեղելով իր կայքում, հաղորդում է newsru.com–ը։ Բաքվում պնդում են, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաուն պատասխանել է վերջին շրջանում հաճախակի դարձած պաշտոնական Բաքվի ռազմատենչ հայտարարություններին։ Ավելին, ըստ նույն աղբյուրների, ամերիկացիները պնդում են, որ գիտեն, թե Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում։ Դիտորդների կարծիքով, Ադրբեջանի ռազմական հռետորությունը կապված է այն փաստի հետ, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ տարվող բանակցությունների ընթացքում չի քննարկվում Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականության հարցը, ինչպես դա պահանջում է Իլհամ Ալիևը։ «Նոր տարածաշրջան» լրատվական գործակալությունը, անդրադառնալով այս թեմային, կարևոր փաստ է ընդգծում՝ Թինա Քեյդենաուն մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը աշխատել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Կոսովոյում, և համարվում է «կոսովյան սցենարի հիմնական ճարտարապետներից մեկը»։

No comments:

Post a Comment