/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Ստորեւ ներկայացնում ենք նրանց հայտարարությունը.
«Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:
Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ:
Որպես վառ դրսեւորում ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունները եւ դրանց հետեւող գործընթացները:
Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները եւ պատասխանատու անձինք:
Այսինքն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերը դեռեւս լիարժեք չեն կատարվել:
Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ:
Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք`
1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները
2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը:
3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր»:
Thursday, December 10, 2009
Հասարակական կազմակերպությունները Հայաստանի իշխանություններից պահանջում են բացահայտել մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ 10 հոգու մահվան պատճառների հ
/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Ստորեւ ներկայացնում ենք նրանց հայտարարությունը.
«Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով մենք` Հայաստանում գործող իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանում իրավապահ մարմինների, դատական համակարգի, արդարադատության իրականացման խնդիրների առնչությամբ:
Ցավով նշում ենք, որ 2009 թ.-ին իրավապաշտպանների կողմից գրանցվել են մի շարք դեպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզվել են ցուցմունքներ, դիտարկվել են արդար դատաքննության խախտումներ:
Որպես վառ դրսեւորում ցանկանում ենք նշել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունները եւ դրանց հետեւող գործընթացները:
Մինչ այժմ չբացահայտված են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյան իշխանությունների կողմից ուժի կիրառման հետեւանքով տասը քաղաքացիների սպանության հանգամանքները եւ պատասխանատու անձինք:
Այսինքն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւերը դեռեւս լիարժեք չեն կատարվել:
Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թվով մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ:
Մենք` Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներս, դատապարտում ենք բռնության ցանկացած դրսեւորում եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք`
1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանության հանգամանքների բացահայտման ուղղությամբ իրականացված գործողությունները
2. շուտափույթ բացահայտել տասը քաղաքացու սպանության հանգամանքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին` վերջ դնելով անպատժելիության մթնոլորտի խորացմանը:
3. անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր»:
No comments:
Post a Comment