Thursday, December 10, 2009

ՀՀ նախագահ. «Նույնը ակնկալում ենք Թուրքիայից»

Tert.am. 10-12-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել է համապատասխան կառույցներին նախապատրաստել լրացումներ մեր օրենսդրության այն մասով, որը առնչվում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ հայտարարելուն: Այդ մասին ՀՀ նախագահը նշել է Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Շարունակելով հայ-թուրքական հարաբերությունների թեման` Սերժ Սարգսյանն ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է պատշաճ կերպով կատարել իր միջազգային պարտավորությունները, այն է` վավերացնել հայ-թուրքական Արձանագրությունները: Նույնը ակնկալում ենք Թուրքիայից»: Սերժ Սարգսյանը հավելել է, որ «եթե Թուրքիան ձգձգի Արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքից բխող հնարավորություններից»:

No comments:

Post a Comment