/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - / «Մենք չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկելու են Ադրբեջանի ղեկավարության հետ Բաքու կատարած իրենց այցի շրջանակներում»,- ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում նշեց «Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:
Պատգամավորը հույս հայտնեց, որ ապագայում այդ նորացված սկզբունքները կհրապարակվեն, քանի որ ղարաբաղյան կարգավորման գործընթացն ավելի թափանցիկ է դառնում: «Իսկ նոր սկզբունքների հրապարակումից հետո մեր կուսակցությունն անպայման հանդես կգա գնահատականներով»,- նկատեց Հարությունյանը:
No comments:
Post a Comment