«Լրագիր» 11-12-2009- Դեկտեմբերի 11-ին ՄԻԺԻ գրասենյակում տեղի ունեցավ Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած հերթական կլոր սեղանը ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. 21-րդ ԴԱՐԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ թեմայով: Զեկուցողն էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Ստորև ներկայացվում է զեկույցը:
Հասարակական մտքի ամենահայտնի ու ծեծված բանաձևերից մեկը պնդում է, որ արդյունավետ ու իմաստուն քաղաքականությունը ոչ մի ընդհանուր բան չունի մարդկային բարոյականության հետ. ավելին` այդ երկու գաղափարները հակասում ու հակազդում են իրար: Նիկոլո Մաքիավելլիից ու Արման Ռիշելիեյից մինչև Բենջամեն Դիզրայելի ու Օտտո ֆոն Բիսմարկ` վերջին հինգ հարյուր տարվա ընթացքում եւրոպական դիվանագիտությունը, կարծես թե, կոչված էր ապացուցելու այս ոլորտների անհաշտությունն ու անհամատեղելիությունը: Ֆրանսիայի կարդինալ Ռիշելիեյի ձևակերպված Raison d’etat, ինչպես նաեւ Անգլիայի վարչապետ Դիզրայելիի եւ Գերմանիայի կանցլեր Բիսմարկի որդեգրած Realpolitik –ը փաստորեն կանխորոշում ու ձեւաորում էին Եւրոպայի քաղաքական քարտեզը պետությունների ռազմական ուժի գերակայության եւ փոխադարձ հակազդեցության սկզբունքներով:
Սույն պատմական գործընթացը, հատկապես նշված վերջին երկու գործիչների քաղաքականությունը անմիջական ազդեցություն են թողել հայ ժողովդի ճակատագրի և պատմական հիշողության վրա: Մեզանում համարյա թե ծիսական ճշմարտություն է համարվում կանցլեր Բիսմարկի տխրահռչակ պատասխանը հայոց հայրապետ Խրիմյանին “երկաթե ու թղթե շերեփների” մասին, այսինքն` զենքի ուժի ու պետական շահի անհամատեղելիությունը մարդկային խղճի ու բարոյականության հետ:
Հայ ժողովուրդը չափազանց բարձր գին է վճարել` անժխտելի թվացող այս իրողությունը մոռանալու կամ անտեսելու համար: Հայերի ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայում` պետական շահի գերակայության մղձավանջային պատկերացումների եւ մարդկային բարոյականության սկզբունքների միջեւ առաջին ողբերգական բախումն էր 20–րդ դարում: Մեր ապոկալիպտիկ ազգային փորձը անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի մնացած հատվածի գոյատեւման բոլոր ձեւերի վրա` անձնական ու ընտանեկան կյանքից մինչեւ աշխարհասփյուռ համայնքների գոյացում եւ պետականության վերականգման փորձեր: Այսուհանդերձ, մեզանում ամրապնդվեց պետական քաղաքականության եւ մարդկային բարոյականության միջեւ սկզբունքային հակասության մասին համոզմունքը: Հայոց առաջին հանրապետության վախճանը ու ստալինյան ճամբարային կայսրության ազդեցությունը 20–րդ դարում էլ ավելի խորացրեցին այս վերքը ազգային աշխարհընկալման մեջ: Այս ամենը խանգարեց մեզ ժամանակին նկատել դարի ողբերգական իրադարձությունների հորձանուտում նշմարվող ու պատմության դաժան հեգնանքով լցված մի օրինաչափություն, որի համաձայն նենգամիտ ու երկիմաստ քաղաքական խաղերի ու դավերի հռչակավոր հեղինակներն ու հզոր մասնակիցները ընդամենը մեկ-երկու սերունդների ընթացքում հանկարծ դարձան սեփական կայսրությունների ու քաղաքական դաշինքների, կոպիտ ուժի ու բարոյազուրկ գաղափարների սննկացման ու փլուզման վկաներ ու զոհեր:
1870 թվականին Բիսմարկի երկաթե կամքով ստեղծված միացյալ Գերմանիան ընդամենը չորս տասնամյակ անց հայտնվեց ազգային նվաստության, իսկ եւս երեսուն տարի հետո` պետական ոչնչացման եզրին: Համարյա միաժամանակ աշխարհի քարտեզից անհետացան ահեղ ու վիթխարի Օսմանյան, Ավստրիական, Ռուսական կայսրությունները, իսկ դրանց տեղում առաջացած մեծ ու փոքր պետությունները առ այսօր հանդիսանում են պատերազմների ու հեղափոխությունների, մարդկային տառապանքների ու դժբախտությունների թատերաբեմ: Մայրցամաքների ու ծովերի երբեմնի հզոր տիրակալ` Բրիտանական կայսրությունը այժմ ստիպված է հաշտվել նախկին իր գաղութներից մեկի երկրորդական կցորդի դերի հետ: Այսինքն, նույն այդ “պրագմատիկ” Realpolitik –ի բոլոր կանոններով` բիրտ ուժի ու քաղաքական ցինիզմի վրա շինված բոլոր կառույցները հանդես բերեցին սեփական խորին խոցելիությունն ու դատարկությունը, մինչդեռ հեգնանքով մերժված ու միամիտ թվացող գաղափարները բարոյականության ու խղճի, մեղքի ու ապաշխարանքի մասին` շարունակում են հանդիսանալ մարդկային քաղաքակրթության միակ հոգեւոր հանգրվան ու փրկությունը: Realpolitik –ի միջոցներով հնարավոր է հասնել կարճատեւ հաջողությունների, բայց անհնար է ստանալ սուր խնդիրների հարատեւ ու կայուն լուծում` ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ դիվանագիտական առումով: Եւ դրա խորքային պատճառն է` անբարոյական միջոցների եւ վեհ նպատակների անհաշտ հակասությունը:
Իհարկե` հարյուր տարի առաջ սեփական արյան ծովի մեջ խեղդվող հայ ժողովուրդը չէր կարող զբաղվել պատմա-փիլիսոփայական նման վերլուծություններով: Ափսոս, որ անցած դարի ընթացքում ազգային վերնախավը նույնպես չկարողացավ նկատել ու գիտակցել համաշխարհային քաղաքականության մեջ մի նոր եւ աննախադեպ ուղղության ու գործոնի առաջացումը, որը ոչ միայն համընկավ մեր ազգային արհավիրքի ժամանակաշրջանի հետ, այլ անգամ բխում ու ձեւավորվում եր դրա անմիջական ազդեցության ներքո:
Խոսքը վերաբերվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որն Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1919 թ. Փարիզյան խաղաղ համաժողովում հրապարակեց նոր աշխարհակարգի իր սկզբունքները, համաձայն որի պետություններն այսուհետ պարտավոր են առաջնորդվել նույն բարոյական օրենքներով, որ ընդունված են մարդկանց միջեւ, որ ցանկացած պետության ազգային շահերը պետք է ենթարկվեն համընդհանուր մարդկային արժեքների համակարգին, եւ որ միջազգային հարաբերություններն ու համաշխարհային անվտանգությունը պետք է հիմնված լինեն ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Սա յուրահատուկ քաղաքական հեղափոխություն էր, առավել եւս, որ նախաձեռնության հեղինակը ոչ թե թույլ ու պարտված երկրի պատվիրակ կամ միամիտ քարոզիչ էր, այլ դաժան աշխարհամարտից հետո հաղթանակած և գերտերություն դարձած Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդը: Ավելին, Վիլսոնը անմիջապես սկսեց ամենագործնական կերպով ապացուցել ու ամրապնդել իր սկզբունքները համաշխարհային քաղաքականության մեջ: Հայերիս համար առավել կարեւոր էր, որ այդ նոր աշխարհակարգի առաջին նպատակներից մեկն ընտրվեց հենց մեր հոշոտված ու վիրավոր հայրենիքի վերականգնումը, որի երաշխավորն էր հանդիսանում նույն Վուդրո Վիլսոնը: Ինչպես հայտնի է, Վիլսոնի կողմից “Հայկական մանդատը” վավերացնելուց ուղիղ յոթ օր անց Երևանը գրավվեց Կարմիր բանակի կողմից:
Realpolitik –ի ջատագովներն այստեղ հեգնանքով կարձանագրեն այդ փորձի պատմական անհաջողությունը, իբրեւ քաղաքական միամտության ու բարոյական նպատակների անխուսափելի պարտության վառ օրինակ` նրանց “կոշտ ու սթափ իրապաշտության” համեմատ: Սակայն պատմական իրողությունը շատ ավելի բարդ է ու նաեւ տվյալ օրինակը բոլորովին էլ այդքան միանշանակ չի թվա, եթե հիշենք, որ Հայոց առաջին հանրապետության ղեկավարները երկրի համար օրհասական պահերին սովորաբար հետեւում էին ոչ թե բարոյական թելադրանքին ու ազգային փրկության գերագույն սկզբունքներին, այլ առաջնորդվում էին նույն տխրահռչակ Realpolitik –ի միջոցներով, խուսանավելով ու կասկածելի դաշինքներ կնքելով հակառակորդների հետ, դրանով իսկ ապակողմնորոշելով ազգը ու խեղաթյուրելով ազատագրական պայքարի բարոյական նկարագիրը: Որպես հակառակ օրինակներ բավական է մատնանշել մեր պատմության պարծանքը համարվող Ավարայրի նախադեպը կամ հենց Առաջին հանրապետության գոյությունը ապահոված Սարդարապատի ճակատամարտը, երբ հայ ժողովուրդը ռազմակամ սխրանքներ էր գործում ոչ թե դիվանագիտական խորամանկությունների, այլ հոգեւոր ու բարոյական վերելքի շնորհիվ, երբ միաձուլվում էին ազգային քաղաքականությունն ու մարդկային բարոյականությունը:
Ինչեւէ` քաղաքական բարոյականության ու նենգ Realpolitik –ի բախումը Հայաստանում շուրջ մեկ դար առաջ ավարտվեց մեր կարճատեւ անկախության կորստով: Սակայն մեր նպատակն այսօր ոչ թե անցյալի սխալների ու կորուստների արձանագրումն է, այլ ներկայումս առկա արտաքին քաղաքական մարտահրավերների ու հնարավորությունների վերլուծությունը: Բանն այն է, որ հայաստանյան անհաջողությունը բոլորովին էլ չէր ընկճել Վուդրո Վիլսոնի քաղաքական իդեալիզմը: Ավելին` Վիլսոնի գաղափարները հաղթեցին ամերիկյան մեկուսացման ավանդույթը և Հենրի Քիսինջերի հեղինակավոր վկայությամբ` ամերիկյան դիվանագիտությունը քսաներրորդ դարում ամբողջությամբ անցել եր “վիլսոնիզմի” դրոշի ներքո: Միացյալ Նահանգների կարեւորագույն քաղաքական հաղթանակները, ինչպիսին էին Երկրորդ համաշխարհային պատերազմից ու նաեւ “սառը պատերազմից” հետո Ամերիկայի ակնհայտ գերակայությունը աշխարհում, այդ երկրի բոլոր առաջնորդները` Ռուզվելտից ու Քենեդիից մինչեւ Քարտեր, Ռեյգան ու Քլինթոն, բացատրում էին հենց “վիլսոնյան” քաղաքական իդեալիզմին իրենց հավատարմությամբ: Հետաքրքական է, որ անգամ ԱՄՆ այն նախագահը, որը հայտնի էր իր բացարձակ քաղաքական ցինիզմով` Ռիչարդ Նիքսոնը, իշխանության տարիներին Սպիտակ տան իր աշխատատեղի պատին կախել էր հենց Վուդրո Վիլսոնի դիմանկարը ու նաև պատվիրել էր Վիլսոնի աշխատասեղանը բերել իր առանձնասենյակ: Ու թեեւ հենց Նիքսոնից սկսվեց Ամերիկայի անցումը դեպի կայսերական ծավալապաշտություն, որը բերեց նրան սկզբից Լատինական Ամերիկայի, Վիետնամի, Մերձավոր Արևելքի, ապա եւ Իրաքի, Բալկանների ու Աֆղանստանի աղետալի խառնարան, եւ այսօր պատմության հեգնանքով տանում է բոլոր նախորդ կայսրությունների ճանապարհով, սակայն հանուն արդարության արձանագրենք, որ դրանից առաջ հենց բարոյական քաղաքականության գաղափարները հասցրել էին Ամերիկան տնտեսական, ֆինանսական, ռազմական ու քաղաքական հզորության գագաթներին: Սա հատկապես կարեւոր է հիշել, քանի որ Ամերիկայի հետ կամ առանց նրա, համաշխարհային քաղաքականությունը շարունակում է զարգանալ այն ուղիով, որը մատնանշել էր համարյա հարյուր տարի առաջ Վուդրո Վիլսոնը, եւ որի առանցքը մնում է ազգերի ինքնորոշման սկզբունքը, դարից ավել պայթեցնելով, տրոհելով ու քանդելով աշխարհի մեծ ու փոքր կայսրությունները: Ընդ որում, այդ սկզբունքը դեռեւս երկուս ու կես դար առաջ ձեւակերպեցին ու կիրառեցին Ամերիկայի հիմնադիր հայրերը` Ջորջ Վաշինգտոնն ու Թոմաս Ջեֆերսոնը, որոնք հակադրվեցին տարածքային ամբողջականության օրենքին ու սեփական երկիրն ազատագրեցին Մեծ Բրիտանիայի կայսերական գաղութատիրությունից, հենվելով ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա:
Կատարենք մի կարճ պատմական ակնարկ. ինչ որ մի ազգ քաղաքական հայտարարությունների ու ցույցերի միջոցով արտահայտում է մեկ այլ ազգի խեղդող վերահսկողությունից դուրս գալու ու անկախ ապրելու իր ցանկությունը: Գերակայող ազգը որոշում է ճնշել ընդվզումը եւ պատերազմ է սկսում ըմբոստների դեմ, նրանց պատժելու համար: Սակայն ազատության ձգտող ժողովուրդը հաղթում է պատերազմում, հռչակելով իր երկրի անկախությունը: Ոմանց կթվա, որ ես ավելորդ անգամ հիշեցնում եմ բոլորին հայտնի 1988-1994 թթ. Արցախյան ազատամարտի ընթացքը: Իրականում սա 1770-80 թթ. Բրիտանական Կայսրության դեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների ապստամբության ու անկախության հռչակման ճշգրիտ նկարագրությունն է: Միակ տարբերությունն այն է, որ քաղաքակիրթ 20–րդ դարում գաղութային իր իշխանությունը պահպանելու ձգտող ազգը, մեր դեպքում Ադրբեջանը, ըմբոստներին պատժելու համար կազմակերպեց իր երկրի հակառակ ծայրամասում ապրող նրանց խաղաղ ու անմեղ ազգակիցների դեմ զանգվածային մարդաորս, սպանդ ու տեղահանություն, որին երեք տարի անց հաջորդեց արդեն իրական պատերազմը:
Արցախյան ազատամարտը արժանացավ աշխարհի առաջադեմ մարդկության աջակցությանը, ընդ որում ոչ թե քաղաքական, այլ զուտ բարոյական պատճառներով: Հիշենք Ռուսաստանի խիղճը մարմնավորող Անդրեյ Սախարովի ու Ալեքսանդր Սոլժենիցինի, բազմաթիվ ռուս մտավորականների անթաքույց համակրանքը մեր պայքարի նկատմամբ: Հիշենք Բրիտանական Լորդերի պալատից մինչև Ֆրանսիայի Սենատ եւ Ամերիկյան Կոնգրես մեր անկեղծ աջակիցներին: Հիշենք, որ ի վերջո հենց նրանք էին ձեւավորում աշխարհի հասարակական կարծիքն ու զանգվածային լրատվության արձագանքը, որն իր հերթին, ժողովրդավարական երկրների ավանդույթի համաձայն, ազդում էր կառավարությունների ու միջազգային ատյանների դիրքորոշման վրա: Այսպես էր նաև մեր պարագայում, բարոյականությունը վերածվում իրական քաղաքանության:
Դրա գրավականը մեր ազատագրական պայքարի արդարությունն էր եւ աննախադեպ ազգային համերաշխությունը, ինչն էլ ապահովեց մեր հաղթանակը պատերազմում ու տոկուն դիմակայությունը բոլոր տեսակի տնտեսկան դժվարությունների պայմաններում: Այդ իրադարձությունների մասնակիցները երբեք չեն մոռանա այն տարիներին հասարակության մեջ տիրող յուրահատուկ փոխօգնության, ներդաշնակության, բարոյականության մթնոլորտը: Սակայն հաշված տարիների ընթացքում ազգային վերելքի ալիքով իշխանության գագաթին հասած մարդիկ ուրացան ժողովրադավարության այս վերելքը եւ սկսվեց ժողովրդի ու իշխանավորների օտարացման աղետալի գործընթաց: Հասարակության տնտեսական բեւեռացումը ուղղորդվում էր ազգային գաղափարախոսությունը “կեղծ կատեգորիա” հայտարարելու, քաղաքական անհանդուրժողականություն դրսեւորելու ու դիվանագիտական վտանգավոր սակարկություններ սկսելու գործընթացով: “Ժողովրդավարության ու կայունության կղզյակ” համարվող Հայաստանը մի քանի տարում վերածվեց քաղաքական սպանությունների, տնտեսական կողոպուտի, սոցիալական անարդարության, ընտրակեղծիքների ու կաշառակերության, բարոյական ու հոգեւոր անկման եւ դիվանագիտական ստորաքարշության թատերաբեմ: Քաղաքական ազատությունների ու մարդկային տարրական իրավունքների կորուստը բերեց մեր ներքին ազատության ու համերաշխության կորստին: Հենց այդ պատճառով անհայտացավ մեր հանդեպ երբեմնի ջերմ աջակցությունը նաեւ միջազգային ասպարեզում, մնաց միայն սառը սակարկությունների ու ցինիկ հաշվարկների դատարկությունը, որը մեր գավառական գործիչները համարում են Realpolitik.
Կյանքի բոլոր ոլորտներում բարոյական չափանիշների կորուստը արդեն սպառնում է ազգային անվտանգությանը` երկրից բնակչության մեկ երրորդի արտագաղթին ավելացնելով այսօր նաեւ տարածքային կորուստների վտանգը: Չկարողանալով ժամանակին ապահովել Ադրբեջանից հազարավոր հայ փախստականների ներգրավվումը հասարակության ու տնտեսության մեջ, մեր ապիկար իշխանություններն այժմ չեն կարողանում ներկայացնել նրանց նյութական ու տարածքային փոխհատուցման իրավունքները դիվանագիտական ճակատում: Չցանկանալով պետական մակարդակով ապահովել ազատագրված տարածքների վերաբնակեցումն ու տնտեսական զարգացումը, նրանք սեփական իշխանությունը պահպանելու համար փորձում են սակարկության դնել հայրենի հողը: Կորցնելով սեփական ժողովրդի աջակցությունն ու հարգանքը, նրանք ձգտում են հասնել գերտերությունների հավանությանը, անպտուղ բանակցություններում զոհաբերելով մեր ազգային արժանապատվությունն ու պատմական հիշողությունը:
Այդ բոլոր քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, հոգեբանական սխալները ունեն մեկ ընդհանրություն` դրանք բոլորն էլ անբարոյական են: Անբարոյական է այն տնտեսությունը, որը զանգվածային գործազրկության ու աղքատության պատճառով բաժանում է ընտանիքներն ու քայքայում հասարակությունը: Անբարոյական է այն դիվանագիտությունը, որը հավասարության սկզբունքով է մոտենում Ցեղասպանության զոհին ու դահիճին, արհամարելով համամարդկային քաղաքակրթության սկզբունքները: Անբարոյական է այն գաղափարախոսությունը, որը զանգվածային ստահոդության միջոցով աղավաղում է ազգային արժեհամակարգը, անդադար քարոզելով, գողություն, ավազակություն, մարմնի ու հոգու առքուվաճառք:
Սակայն ուրիշ ինչ կարելի է ակնկալել քաղաքական խամաճիկներից, նախկին բռնատիրության ծառաներից, օտար ուժերի գործակալներից ու հարազատ շուկաների վաճառականներից, ովքեր այսօր իշխում են մեր երկրում: Սեփական անշնորհքությունն ու ապիկարությունը թաքցնելով շքեղ մեքենաների ու ապարանքների հետևում, սեփական ցինիզմն ու անբարոյականությունը անվանելով քաղաքականություն, նրանք հասցրել են մեր Հայրենիքը պետական ու տնտեսական անկախության կորստի շեմին, իսկ նրանց պնակալեզ ու կիսագրագետ սպասավորները հպարտորեն անվանում են դա Realpolitik.
Ուստի, մեր քաղաքացիական ազատություններն ու քաղաքական անկախությունը վերականգնելու, տնտեսական բնականոն զարգացամանն ու արժանապատիվ կենսամակարդակի հասնելու, մեզանում սոցիալական արդարություն ու դատաիրավական համակարգում արդարադատություն հաստատելու, ազգերի ինքնորոշման սկզբունքով Արցախյան հիմնահարցի արդար լուծման համար մեզ հարկավոր է նախ եւ առաջ վերահաստատել մեր երկրում բարոյականությունը: Մարդու իրավունքներն ու ազատությունները, ազգի ինքնորոշման իրավունքը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը համապատասխանում են Աստվածային օրենքին ու մարդկային բարոյականության հավերժ նորմերին: Դրանք չեն գործում մեզ մոտ այն պատճառով, որ մեր թողտվությամբ երկրում ձեւավորվեց բռնատիրություն: Բռնակալները արդարացնում են բռնությունը միջազգային քաղաքականության մեջ, որպեսզի արդարացնեն սեփական բռնությունները իրենց երկրում: Բռնակալները թաքցնում են սեփական ժողովրդի հանդեպ իրենց վախն ու ատելությունը հայրենասիրական ճառերով ու կեղծ կարգախոսներով: Նրանք չեն կարող լինել հայրենասեր, չհարգելով ու ճնշելով սեփական ժողովրդին, քանի որ չի լինում երկրում բարեկեցություն, երբ ժողովուրդը դժբախտ է: Նրանք չեն կարող պաշտպանել երկիրը արտաքին վտանգից, քանի որ ժողովուրդը չի գնա պաշտպանելու սեփական ստրկությունը, այլ մարտնչելու է միայն հանուն ազատության ու արդարության: Բռնությունը անբարոյական է եւ անձնական, եւ ընտանեկան, եւ հասարականակ, եւ քաղաքական կյանքում: Պետական մակարդակի բռնությունը դառնում է բռնապետություն, մնալով անբարոյական: Քանի դեռ պահպանվում է բռնապետությունը, մեր երկիրը չի հասնի ոչ բարեկեցության, ոչ արդարության եւ ոչ մի ազգային նպատակի իրականացման, քանզի անհնար է հասնել վեհ նպատակների անբարոյական միջոցներով: Ուրեմն` կորչի բռնապետությունը:
Saturday, December 12, 2009
ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ

No comments:
Post a Comment