Իսպանական «Ռեալի» և Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենաարագ ֆուտբոլիստը: Ռոնալդուն կարող է 33.6 կմ/ժ արագություն զարգացնել, որը 0.7 կմ/ժ արագությամբ ավել է, քան նրա ամենամոտ մրցակից «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Արյեն Ռոբենը: Երրորդ տեղը` 32.7 կմ/ժ արագությամբ, ըստ հետազոտությունների արդյունքի, որը հրապարակվել է գերմանական «Շպիգել» հանդեսում, զբաղեցրել է «Արսենալի» հարձակվող Թեո Ուոլկոտը:
No comments:
Post a Comment