Saturday, December 12, 2009

Հայաստանի երիտասարդությունը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանին

/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - Դեկտեմբերի 11-ին Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւեր հանդես եկան պատերազմի վերսկսման մասին ադրբեջանական ղեկավարության հայտարարությունների դատապարտմամբ: «Մենք գտնում ենք, որ խաղաղությունը մարդկային պատմության կարեւորագույն առժեքներից է համաշխարհային հանրության, առավելեւս մեր տարածաշրջանի համար: Ադրբեջանի նախագահի եւ պաշտպանության նախարարի` պատմությունից դասեր չքաղած եւ պատերազմը վերսկսելուն ուղղված հոխորտանքները պարսավելի են անգամ այն դեպքում, եթե դրանք ունեն բացառապես քարոզչական նպատակներ: Իսկ եթե այսպիսով հող է նախապատրաստվում ռազմական գործողությունները վերսկսելու համար, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու նախեւառաջ երիտասարդությունը պատվով կընդունեն այս մարտահրավերը եւ հերթական անգամ զենքը ձեռքին կպաշտպանեն արցախցու՝ իր հայրենիքում ԱԶԱՏ ապրելու իրավունքը, ինչպես նաեւ արժանի հակահարված տալով ագրեսորին` կպատժեն նրան իր պատեհապաշտ գործողությունների համար` պարտադրելով նրան խաղաղություն, չբացառելով ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքների շուրջ անվտանգության գոտու ստեղծումը: Մենք վստահ ենք, որ պետականությանը սպառնացող վտանգը կմիավորի Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքացիներին` անկախ նրանց սոցիալական դիրքից եւ քաղաքական հայացքներից: Որպես արտաքին սպառնալիքին հանդիման նման միասնության օրինակ, մենք` քաղաքական տարբեր ուղղվածություն ունեցող երիտասարդ քաղաքացիներս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում հայրենիքին սպառնացող վտանգի առարկայացման դեպքում մի կողմ թողնել բոլոր քաղաքական տարաձայնությունները եւ միասնաբար մարտնչել մինչեւ հաղթանակ: Այդ հայտարարությունը ստորագրվել է այսօր` 2009թ. դեկտեմբերի 11-ին, Եռաբլուր հուշահամալիրում: Այն բաց է միանալ ցանկացող ՀՀ բոլոր երիտասարդական, ուսանողական, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների համար:

No comments:

Post a Comment