Report.am. 9-12-2009- ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի «Intermountain Jewish News»-ի հրեա խմբագիրը և թուրքական «Հյուրիեթ» օրաթերթի մեկնաբան Բուրաք Բեքդիլը գրել են հոդվածներ Ցեղասպանության թեմայով:
Հրեա խմբագիրը իր հոդվածում, մասնավորապես, քննադատել է Իսրայելի մերժողական քաղաքականությունը` համարելով այն ամոթալի, անբարո խաղ, որի նպատակն է Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալը:
Թուրք մեկնաբանն անդրադառնալով այս խնդրին, նշել է, որ թուրքական իշխանությունները, հաշվի առնելով անցյալի իրենց ոճիրները, խորհրդարանում համապատասխան օրինագծի ընդունումից հետո պետք է ներողություն խնդրեն իրենց չարագործությունների զոհերից:
No comments:
Post a Comment