«Լրագիր» 9-12-2009- Ներիշխանական ակտիվությունը, որ նկատվեց վերջին մի քանի շաբաթների ընթացքում, երբ հանկարծ բռնկվեց օլիգարխական վեճ Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի միջեւ, երբ Տիգրան Սարգսյանի եւ նրա թիմի մոտ բռնկվեց նժդեհականությունը, կարծես թե հենց դրանով էլ մարեց, իր հետ մարելով նաեւ հանրային ուշադրությունը դրա հանդեպ: Փոխարենը հասարակական-քաղաքական ուշադրության կենտրոնում կրկին արտաքին քաղաքական հարթությունն է, կրկին քննարկվում են հայ-թուրքական հարաբերության եւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացները, ինչն իշխանության համար շատ ավելի հարմար թեմա է, քան ասենք երկրի ներքին տնտեսական իրավիճակը, ՀՆԱ 50 տոկոսի հասնող արտաքին պարտքի հարցը, կամ ասենք օլիգոպոլիաների դեմ պայքարի խնդիրը: Այդ բոլոր հարցերը Սերժ Սարգսյանը մեկընդմիշտ փակեց ՀՀԿ համագումարի իր ելույթում, ասելով, որ պարտք վերցնելը լրիվ բնական ու տրամաբանական է աղքատների համար, եւ փառք տալով օլիգարխներին, որոնք “շատ դեպքերում բիզնեսի կանոններին հակառակ” գնալով նպաստել են, որ երկրում քաղաքացիների վրա ճգնաժամը քիչ ազդի: Վերջ:
Թեման փակված է, ուշադրությունն էլ շեղված է կրկին դեպի հայ-թուրքական ու Ղարաբաղի հարցերը: Ու Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջում է ոչ թե երկրում կոռուպցիայի դեմ ավելի հետեւողական եւ լուրջ պայքար մղել, ոչ թե մարդու իրավունքի, խոսքի ազատությունների հարցում լինել ավելի բարեփոխիչ, ոչ թե պայքարել մենաշնորհների դեմ եւ գործուն քայլեր ձեռնարկել տնտեսության սրընթաց անկումը կանխելու համար, ոչ թե բիզնեսն ու իշխանությունը տարանջատել, այլ պահանջում է հայտարարել աշխարհի առաջ, թե ինքն էլ Հայաստանի խորհրդարանի վրա չի կարող ազդել, ինչպես որ Թուրքիայի խորհրդարանի վրա չի կարող ազդել Էրդողանը: Հայաստանի իշխանությունն էլ անելու ուրիշ բան չուներ, ու մնացել էր Թուրքիային ինադ ընկնելը: Բայց չէ որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, պարզ ու բաց տեքստով, որ եթե թուրքերը չվավերացնեն արձանագրությունները, ապա Հայաստանն էլ համարժեք կերպով կվարվի: Էլ դրանից հետո ինչ կարիք կա, որ մի հատ էլ հայտարարի, թե ինքն էլ իր խորհրդարանի վրա չունի վերահսկողություն:
Այնպիսի տպավորություն է, որ Վահան Հովհաննիսյանը շատ է ուզում ցույց տալ, որ Սերժ Սարգսյանին ընդդիմադիր է, շատ է ուզում խրոխտ կեցվածքով մի բան պահանջել Սերժ Սարգսյանից, ու հիմա պատեհ առիթն է դա անելու: Մինչդեռ Սերժ Սարգսյանը երկրի ներսում ինչքան բան ունի անելու, ինչքան բան կա նրանից պահանջելու: Բայց չգիտես ինչու նույն այդ երկրի քաղաքական ուժերը, հատկապես նրանք, ովքեր ընդդիմություն են` հայտարարված, թե ճակատագրով, դադարել են Սերժ Սարգսյանին իր ներքին բուն անելիքները հիշեցնել, դադարել են նրա հանդեպ այդ հարցերում պահանջատեր լինել: Ինչ վերաբերում է կոնկրետ Դաշնակցությանը, ապա այն կարծես այդպիսին չի էլ եղել, որ հիմա դադարեր:
Կարծես թե Սերժ Սարգսյանը լուսնից է իջել Հայաստան եւ իրականացնում այդ արտաքին քաղաքականությունը, իսկ ներքին վիճակի հետ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ նրա վարած արտաքին քաղաքականությունը կապ չունեն: Լինում են իհարկե դեպքեր, երբ այդ մասին հիշեցնում է Հայ ազգային կոնգրեսը, ասելով, որ այդ ամենը փետրվարի 19-ի խայտառակ ընտրության եւ մարտի 1-ի ոճրագործության հետեւանք է: Բայց կոնգրեսի այդ հիշեցումներն ավելի ու ավելի նմանվում են մի իրավիճակի, երբ տպավորությունն այն է, որ կոնգրեսը այդ մասին խոսում էավելի շատ իր չմոռանալու համար, քան հասարակությանը կամ Սերժ Սարգսյանին հիշեցնելու:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, December 9, 2009
ԿԱՐԾԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԼՈՒՍՆԻՑ Է ԻՋԵԼ

No comments:
Post a Comment