Thursday, December 10, 2009

Օբաման «զգուշացրել» է Էիդողանին. Եթե Արձանագրությունները չվավերացվեն, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դժվար կլինի կանգնեցնել

/PanARMENIAN.Net/ 10.12.2009 - Ինչպես հաղորդում է Hurriyet թուրքական թերթը, դեկտեմբերի 7-ն Վաշինգտոնում կայացած ԱՄն-ի նախագահի եւ Թուրքիայի վարչապետի միջեւ հանդիպման ընթացքում Բարակ Օբաման ընդգծել է Արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունը: Բարակ Օբաման հիշեցրել է Էրդողանին Հայոց ցեղասպանությանը վերաբերվող բանաձեւերի մասին, որոնք բազմիցս գտնվել են ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում, եւ ասել է, որ դժվար կլինի կանգնեցնել նմանատիպ բանաձեւի ընդունումը այն դեպքում, եթե Արձանագրությունները չվավերացվեն, գրում է Hurriyet-ը:

No comments:

Post a Comment