News.am. 10-12-2009- Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական պատվիրակությունը գլխավորել է ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը, ԵՄ-ի պատվիրակությունը` ԵՄ նախագահությունը ներկայացնող, Քաղաքական եւ անվտանգության կոմիտեում Շվեդիայի դեսպան Օլոֆ Սկուգը:
Խորհրդակցության ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական Միության քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր: Հայաստանի ներքին զարգացումները քննարկելիս անդրադարձ է կատարվել համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը Հայաստանի տնտեսության վրա եւ դրա հետեւանքների մեղմելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերին: Այս համատեքստում նշվեց, որ ԵՄ որոշում է ընդունել Հայաստանին հատկացնել 100 մլն. եվրո մակրոտնտեսական օգնություն (35 մլն. եվրո դրամաշնորհ եւ 65 մնլ. եվրո վարկ): Առաջին հատկացումներն իրականցնելու համար 2010թ. փետրվարին Հայաստան կժամանի ԵՄ առաքելությունը, որը կքննարկի փոխըմբռման հուշագրի կնքման հարցը:
Կարեւորելով ներքաղաքական իրավիճակի բարելավման ուղղված ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները` եվրոպական կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման հարցում: Այս համատեքստում կարեւորվեց ԵՄ խորհրդատուների խմբի աշխատանքը: Ողջունվեց մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստան-ԵՄ երկխոսության մեկնարկը:
Բացառելով հարցի ռազմական լուծումը` ԵՄ-ը վերահաստատեց իր աջակցությունը ԼՂ հիմնահարցի լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով` հիմնված Մադրիդյան առաջարկությունների վրա: Ողջունվել է Աթենքում կայացած ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը: ԵՄ վերահաստատեց իր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` կարեւորելով արձանագրությունների արագ վավերացումը:
Thursday, December 10, 2009
Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ խորհրդակցություններում բացառվել է ԼՂ հիմնահարցի ռազմական լուծումը

No comments:
Post a Comment