Wednesday, December 9, 2009

Միջազգային փորձագետ. «Չեմ կարծում, թե ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով կկարգավորվի»

Panorama.am. 9-12-2009- Ամերիկյան քաղաքականությունը շարունակելու է կարգավորել իր խնդիրները Կովկասում և առհասարակ ամբողջ աշխարհում: Այս մասին, Դեյ.ազ լրատվական կայքին տված հարցազրույցում նշել է Համաշխարհային էկոնոնիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը: Կռիլովը նշել է, որ ԱՄՆ-ն իր հետաքրքրություններին համահունչ քաղաքականությունն է իրականացնում ամբողջ աշխարհում: Եվ պետք չէ ակնկալել, որ ԱՄՆ, Ռուսաստանը, ԵՄ-ը կամ Թուրքիան, ԼՂ հիմնախնդիրը կարգավորելու հարցում միանշանակորեն իրենց լուծումը կթելադրեն կողմերից մեկին: Միջազգային փորձագետն անդրադառնալով Ադրբեջանի կողմից կատարվող ռազմատենչ հայտարարություններին, նշել է, որ չի կարծում, ԼՂ հարցը կկարգավորվի ռազմական ճանապարհով: Նմանատիպ ցանկացած փորձ կործանարար հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար:

No comments:

Post a Comment