Sunday, December 13, 2009

Ադրբեջանի ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ուժերի նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ալթայ Մեհդիեւը

News.am. 12-12-2009- Գեներալ Ալթայ Մեհդիեւը նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության նոր հրամանատար: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե ով է զբաղեցնելու ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության հրամանատարի թափուր պաշտոնը, նախարարը ասել է, որ այն զբաղեցնում է Ալթայ Մեհդիեւը. «Նա ոչ մի խնդիր չունի»: Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաեւի հունվարին կատարված սպանությունից հետո: Այդ գործով քննությունը դեռեւս չի ավարտվել: Ապրիլի 16-ին քրեական գործի առնչությամբ ձերբակալվել էին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Այդին Ռաֆիեւը եւ նրա որդին` Անար Ռաֆիեւը: Հերթական դատական լսումները այս գործի առթիվ կայացել են նոյեմբերի 9-ին, որի ընթացքում Անար Ռաֆիեւի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Սա չորրորդ անգամն է, որ երկարաձգում են նրա ազատազրկման ժամկետը:

No comments:

Post a Comment