Sunday, December 13, 2009

«Ամբողջ աշխարհը գիտի` Ղարաբաղը բռնակցվել է Ադրբեջանին»

Aysor.am. 12-12-2009- «Քաղաքական բանակցությունների ընթացքում նվերներ չեն լինում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով Ազատագրված տարածքների տալու-չտալու խնդրին և հավելեց, որ հանրապետության իշխանավորներից որևէ մեկը նման հայտարարություն չի արել: Բանախոսը նշեց, որ հանրապետության որևէ իշխանավոր, առավել ևս հանրապետության նախագահը, չի արել այսպիսի արտահայտություն, որ «Ղարաբաղի անվտանգության նպատակով ազատագրված տարածքները կզիջվեն Ադրբեջանին»: ԱԺ պատգամավորը շեշտեց, որ ազատագրված տարածքները «Ղարաբաղի անվտանգության համար ծառայող տարածքներ են»: «Եթե միջազգային հանրությունը կառաջարկի անվտանգության ապահովման առավել արդյունավետ տարբերակներ, հնարավոր է, որ այդ հարցերը քննարկվեն»,- նշեց բանախոսը: «Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչպես է Ղարաբաղը, նաև Նախիջևանը բռնակցվել Ադրբեջանին»,- շեշտեց Գ. Մելիքյանը և ավելացրեց, որ պատահական չէ, որ հայկական կողմը կրկնում է, որ «դրանք ազատագրված տարածքներ են»: «Անօրինական որոշումներով բռնակցված տարածքներ էին, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանի կազմում և չէին կարող լինել, այդ որոշումները բոլորը անօրինական են եղել»,- շեշետեց Գագիկ Մելիքյանը և հավելեց, որ հայկական կողմից անընդհատ շեշտվում է, որ «մենք էլ ունենք նախապայմաններ, որոնք, սակայն, այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով չենք բարձրացնում»:

No comments:

Post a Comment