News.am. 12-12-2009- Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով փակվում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը, լրագրողների առաջ հայտարարությամբ է հանդես եկել տվյալ կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը։
«Մենք աշխատել ենք, որ մեր գաղափարները արտահայտենք թուրք ժողովրդին, մեր ժողովրդին։ Այսինքն մեր գաղափարները կիսել ենք ձեր հետ։ Այսօր մեր վերջին մամուլի ասուլիսն է։ Գիտեք, որ երկու օր առաջ Բուրսայում 19 հանքափոր կորցրեցինք։ Այս երկրում աշխատողները, թոշակառուները իրոք անտերության են մատնված։ Երկու եւ կես տարի է ինչ խորհրդարանում ենք եւ անընդհատ պաշտպանել ենք խաղաղությունը։ Ոզում եմ կրկնել ժողովրդի ասած խոսքը. „Արյունը՝ արյունով չեն լվանում“։ Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Մեր կուսակցությունը այդ ցավը եւ տառապանքը վերացնելու համար ջանքեր է թափել։ Այսօր խաղաղություն ցանկացողներին ահաբեկիչներ հռչակեցին։
Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում ընդունելով՝ մեծ հարված հասցրեց եղբայրության եւ խաղաղության մեր պատկերացումներին։ Սա իրավական որոշում չէր, քաղաքական որոշում էր։ Ես, իհարկե, չեմ ցանկանում վիճարկել Սահմանադրական դատարանի որոշումը։
Թուրքիայի խորհրդարանը զուրկ է երկխոսությունից, խնդիրների քննարկումներից։ Մենք ասում ենք, որ ազատվեք այդ իրավիճակից։ Եկեք խաղաղության, եղբայրության համար մի հնարավորություն ստեղծենք։ Չնայած այս անօրինականությանը՝ ես այսօր կոչ եմ անում այստեղից։ Խնդրում եմ, Թուրքիան մի տարեք քաոսի, հակամարտության, ներքին հակամարտության ուղով։ Պատմությունը ձեզ կդատապարտի։
Մեր կուսակցությունը փակվեց եւ իհարկե դա դեռ Թուրքիայում քննարկումների նյութ կլինի։ Մենք ժողովրդավարական քաղաքականությանը նշանակություն ենք տվել, եւ մեր ընկերները այս խնդրում հայտնել են իրենց վճռականությունը։ Մենք այսօրվանից խորհրդարանում չենք լինելու։ Բոլորը թող մտածեն այսօրվա, վաղվա օրվա ու ապագայի մասին»,-հայտարարել է Թուրքիայի քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքը։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայում փակվում է քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցությունը։ Թուրքիայի Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 11-ի երեկոյան, 4-օրյա քննարկումներից հետո որոշում կայացրեց, որ հիշյալ կուսակցությունը պետք է փակվի։ Թուրքիայի ՍԴ նախագահ Հաշիմ Քըլըչը հայտնել է, որ կուսակցության փակման որոշումը պայմանավորված է այդ կուսակցության՝ PKK-ի հետ կապեր ունենալու եւ Թուրքիայի անբաժանելիության սկզբունքին վնասներ հասցնելու հանգամանքներով։ Նրա խոսքով՝ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավար Ահմեդ Թուրքը եւ իր բազմաթիվ այլ կուսակիցներ զրկվեցին քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։ Բացի այդ, պետությունը կբռնագրավի հիշյալ կուսակցության գույքը եւ այլ միջոցները։ Դեկտեմբերի 11-ի քննարկումը տեւել է 8 ժամ։
Նշենք, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը տվյալ կուսակցությունը փակելու հայցը ներկայացրել էր 2007 թվականի նոյեմբերի 16-ին։ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը մեղադրվում է Թուրքիայի մասնատմանը միտված գործողությունների մեջ։ Հայցում պահանջվում է կուսակցության 221 անդամի զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Հայցադիմումում ներկայացված է 141 պատճառ, որի համար անհրաժեշտ է փակել հիշյալ կուսակցությունը։
Քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման համար անհրաժեշտ էր, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի 11 անդամներից 7-ը կողմ քվեարկեին։
Նշենք, որ հիշյալ կուսակցության անդամները թուրքական խորհրդարանում պարբերաբար հանդես են գալիս հայերի օգտին հայտարարություններով։ Օրինակ, այդ կուսակցության երիտասարդ պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների քննարկումների ժամանակ մեղադրեց Թուրքիայի իշխանություններին՝ հայերի կոտորածները դասագրքերում չզետեղելու եւ դրա փոխարեն սխալ տեղեկություններ տալու մեջ։
«Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի պապը, ըստ «Էրգենեկոնի» գործով ձերբակալված նախկին հատուկջոկատային Իբրահիմ Շահինի, եղել է հայ, ով 1925 թվականին հալածանքներից խուսափելու համար փոխել է ազգանունը։
Saturday, December 12, 2009
Քուրդ առաջնորդ. Թուրքիան մի տարեք քաոսի, հակամարտության, ներքին հակամարտության ուղով

No comments:
Post a Comment