Saturday, December 12, 2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն

7or. 12-12-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այցելելով Ադրբեջան, ավանդույթի համաձայն, չեն ժամանել Հայաստան՝ հայտարարելով, որ կայցելեն Երևան 2010թ. հունվարի վերջին։ «Trend» գործակալությունը հայտնում է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մշակման գործընթացը մոտենում է ավարտին։ Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման միջնորդներ Ռոբերտ Բրադկեն(ԱՄՆ), Բեռնար Ֆասիեն(Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովը(Ռուսաստան) բանակցային գործընթացի վերաբերյալ Բաքվում հանդես են եկել հատարարությամբ։ Դրանում մասնավորապես ասվում է, որ համանախագահները նախապատրաստում են 2010թ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպումը։ Ներկայիս բանակցային գործընթացի համատեքստում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակնկալում են, որ կհաջողվի վերջնական տեսքի բերել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման հիմնարար սկզբունքները։

No comments:

Post a Comment