Sunday, December 13, 2009

Իրան. պատժամիջոցներն անօրինական են

Report.am. 12-12-2009- Իրանի արտգործնախարար Մանուչեխր Մոթաքին քննադատել է իր երկրի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը և նշել, որ Իրանին անհրաժեշտ են մինչև 15 ատոմային էլեկտրակայաններ՝ եղած պահանջարկը բավարարելու համար։ Այս հայտարարությունը Մոթաքին արել է Բահրեյնում ընթացող անվտանգության հարցերին նվիրած համագումարի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ պատժամիջոցների սպառնալիքը ետքայլ է և դատապարտված է անհաջողության, հավելելով, որ դրանք անօրինական են և անարդյունավետ։ Իրանի արտգործնախարարի ելույթը որևէ հույս չի ներշնչել Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչներին, որոնք մտավախություններ ունեն իրանա-իսրայելյան հավանական առճակատման պատճառով։

No comments:

Post a Comment