/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Հանդիպմանը կարծիքների փոխանակություն եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրության եւ հեռանկարների վերաբերյալ:
Տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում միջնորդները Հայաստան չեն այցելի: Պատճառն այն է, որ այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը բացակայելու է երկրից: Այցը Երեւան կկայանա ավելի ուշ, հաղորդում է ԱՊԱ-ն:
No comments:
Post a Comment