Saturday, December 12, 2009

Ղարաբաղի հարցով միջնորդները Բաքվում հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ

/PanARMENIAN.Net/ 11.12.2009 - Բաքվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հանդիպմանը կարծիքների փոխանակություն եղավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս դրության եւ հեռանկարների վերաբերյալ: Տարածաշրջան կատարած այս այցի շրջանակներում միջնորդները Հայաստան չեն այցելի: Պատճառն այն է, որ այդ ժամանակ Հայաստանի ղեկավարությունը բացակայելու է երկրից: Այցը Երեւան կկայանա ավելի ուշ, հաղորդում է ԱՊԱ-ն:

No comments: