Tuesday, December 8, 2009

Ովքե՞ր են Էրդողանի նախնիները

A1+.8-12-2009- Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման հիմնական թեմանները եղել են հայ-թուրքական հարբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը։ Հանդիպման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունները տարբեր են: Ըստ Սպիտակ տան մամլո ծառայության` հանդիպումից հետո ճեպազրույցում Օբաման ասել է, որ ինքը ողջունել է հայ- թուրքական հարաբերությունների բարելավման խնդրում վարչապետ Էրդողանի կատարած խիզախ քայլերը եւ հորդորել է առաջ շարժվել այդ ուղղությամբ: Վարչապետ Էրդողանն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները չափազանց կարեւոր են հայ - թուրքական հարաբերությունների համատեքստում եւ ասել. «Մենք քննարկել ենք Մինսկի խմբի գործունեությունը, խոսել ենք այն մասին, թե ինչ կարող են ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ ՌԴ-ն անել բանակցություններին նոր լիցք հաղորդելու համար: Դա շատ դրական կազդի ամբողջ գործընթացի վրա, որովհետեւ հայ-թուրքական կապերի բարելավումը էական առնչություն ունի այդ հարցերի հետ»: ԱՄՆ-ում Էրդողանը ելույթ է ունեցել Ջոն Հոպկինսի անվան համալսարանում «Թուրքիան 21-րդ դարում. դիվանագիտության միջոցով խաղաղության վերականգնում» թեմայով, որտեղ ասել է. «Կոնֆլիկտի կարգավորումը և սկզբի համար յոթ շրջանի ազատագրումը (ներառյալ Քելբաջարն ու Լաչինը` հատուկ կարգավիճակով), կնպաստեն հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը»: Վարչապետը նշել է, որ իրենց այս դիրքորոշումն ինքը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ինչպես նաև Դմիտրի Մեդվեդևի հետ առանձնազրույցներում: Ադրբեջանական մամուլը հրապարակել է, թե էրդողանը ավելի կտրուկ հայտարարություններ է արել, մասնավորապես նշել է. «Որքան արագ Մինսկի խումբը կարգավորի ԼՂ հիմնախնդիրը, այնքան արագ մենք կկարգավորենք հայ-թուրքական հարաբերությունները»: Ադրբեջանական մամուլը նաեւ հայտնում է, թե Էրդողանը հայտարարել է, թե հայ-թուրքական արձանագրությունները Թուրքահայի խորհրդարանում մոտ ապագայում չեն վավերացվի: Օբամայի հետ հանդիպումից հետո Էրդողանը հարցազրույց է տվել նաեւ «Trend News» -ին, որտեղ հայտնել, թե Թուրքիան որեւէ խնդիր չունի հայերի հետ եւ բազմաթիվ հայեր շատ հանգիստ ապրում են Թուրքիայի տարածքում: Ըստ Էրդողանի` խնդիրը հայկական Սփյուռքն է: «Սփյուռքը չպետք է կողքից մեզ սովորեցնի, թե ում հետ ինչ հարաբերություններ ձեւավորենք: Հայկական Սփյուռքն այստեղ հայտարարում է, թե Թուրքիան, այսպես կոչված, «ցեղասպանություն» է իրականացրել: Այդ հարցը պետք է թողնել պատմաբանների կարգավորմանը: Ես մի բան կարող եմ ասել` իմ նախնիները երբեք չեն իրականացրել ցեղասպանություն եւ չէին կարող իրականացնել: Եթե ԱՄՆ գործում է Սփյուռքի ազդեցության տակ, դա անարդար է»,- «Trend News» -ին ասել է Թուրքիայի վարչապետը:

No comments:

Post a Comment