News.am. 12-12-2009- Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու որոշում ընդունելու կապակցությամբ։
ԵՄ ներկայիս նախագահող Շվեդիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ որոշումը խախտում է քուրդ փոքրամասնության իրավունքները։ Հայտարարության մեջ նշված է, որ ԵՄ դատապարտում է բռնությունն ու ահաբեկչությունը, սակայն քաղաքական կուսակցության ցրումը ծայրահեղ միջոցառում է, եւ պետք է կիրառվի հնարավորինս զուսպ ձեւով։ Իր հերթին «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, այս որոշումը Թուրքիայի ներքին գործն է, սակայն ամերիկյան կողմի կարծիքով՝ պետք է զգուշորեն մոտենալ քաղաքական ազատությունների սահմանափակմանը։
Նշենք, որ բուն Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել մի շարք քաղաքների փողոցներ՝ Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու որոշումից հետո։ Դիարբեքիրում ցուցարարները ոստիկանների վրա են նետել դյուրավառ հեղուկով շշեր։
Sunday, December 13, 2009
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը մատների արանքով են նայում Թուրքիայում քրդական խորհրդարանական միակ կուսակցության փակմանը
News.am. 12-12-2009- Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու որոշում ընդունելու կապակցությամբ։
ԵՄ ներկայիս նախագահող Շվեդիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ որոշումը խախտում է քուրդ փոքրամասնության իրավունքները։ Հայտարարության մեջ նշված է, որ ԵՄ դատապարտում է բռնությունն ու ահաբեկչությունը, սակայն քաղաքական կուսակցության ցրումը ծայրահեղ միջոցառում է, եւ պետք է կիրառվի հնարավորինս զուսպ ձեւով։ Իր հերթին «Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով, այս որոշումը Թուրքիայի ներքին գործն է, սակայն ամերիկյան կողմի կարծիքով՝ պետք է զգուշորեն մոտենալ քաղաքական ազատությունների սահմանափակմանը։
Նշենք, որ բուն Թուրքիայում հարյուրավոր մարդիկ են դուրս եկել մի շարք քաղաքների փողոցներ՝ Սահմանադրական դատարանի կողմից քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու որոշումից հետո։ Դիարբեքիրում ցուցարարները ոստիկանների վրա են նետել դյուրավառ հեղուկով շշեր։
No comments:
Post a Comment