Wednesday, December 9, 2009

Թուրքիան վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի որևէ երկրի համար. Էրդողան

Tert.am. 9-12-2009- Թուրքիայի վարչապետը Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Վաշինգթոնում ելույթ է ունեցել գերմանական «Մարշալ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Ելույթի ընթացքում Էրդողանը նշել է, որ «տարբեր երկրներ փորձում են Թուրքիայի արտաքին քաղաքականությունը տարբեր կերպ մեկնաբանել: Ես ցանկանում եմ նշել, որ մեր արտաքին քաղաքականության մեջ որևէ կտրուկ փոփոխություն տեղի չի ունեցել»: Ըստ Էրդողանի` Թուրքիան վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի որևէ երկրի համար, և ջանում է այստեղ կայունություն հաստատել: «Տարածաշրջանում ունեցած մեր դերը ծառայում է գլոբալ քաղաքականությանը»,- ընդգծել է էրդողանը: Շոշափելով Թուրքիա-ԱՄՆ համագործակցության թեման` Էրդողանը նշել է, որ երկու երկրների հարաբերություններում մեծ առաջընթաց կա: «Թուրիքա-ԱՄՆ հարաբերությունները մենք որակել ենք որպես «օրինակելի գարծընկերություն»,- հավելել է Էրդողանը:

No comments:

Post a Comment