Tuesday, January 12, 2010

16.00-ին ՍԴ կհրապարակի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը

7or.am. 12-1-2010- ՀՀ սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ժամը 16.00-ին։ Հիշեցնենք, որ ՍԴ-ում հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ նիստը տևել էր մոտ 15 րոպե։Դրանից հետո ՍԴ-ն հեռացել է՝ վճիռ կայացնելու։ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, թե ՍԴ-ն քննության է ընդունել Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրություններում ամրագրված պարտավորությունները՝ հավելելով, որ քննությունը կանցկացվի գրավոր։ Գ. Հարությունյանը նաև վստահեցրել էր, որ ՍԴ-ն անպայման հաշվի կառնի նախօրեին ցուցարարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև մյուս գրառություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են այլ ուժերի, կազմակերպությունների և անձանց կողմից։

No comments:

Post a Comment