News.am. 12-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր կուսակցության վարկանիշի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պատվիրել է հարցում անցկացնել։ Թուրքական Aktifhaber կայքէջի փոխանցմամբ՝ Էրդողանը հարցումը պատվիրել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալի այն արտահայտության պատճառով, թե Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշը իջել է 30 տոկոսի։
Թուրքիայի վարչապետին ներկայացված սոցհարցումների համաձայն՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին արտահայտվել է հարցվածների 42, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության օգտին՝ 19 եւ «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին արտահայտվել է հարցվածների 17 տոկոսը։ Կուսակցության առաջնորդների վարկանիշը գլխավորում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 32, այնուհետ Դենիզ Բայկալը՝ 5 եւ ազգայնական Դեւլեթ Բահչելին՝ 4 տոկոսով։
Հիշեցնենք, որ Թուրքիայի 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացել էր 47, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականը»՝ 21, «Ազգայնական շարժումը»՝ 14.5 տոկոս ձայն։
Tuesday, January 12, 2010
Էրդողանը սոցհարցում է պատվիրել՝ իր կուսակցության վարկանիշը ստուգելու համար

No comments:
Post a Comment