Wednesday, January 20, 2010

Թուրքերը դեմ են ՍԴ որոշման 5–րդ և 4–րդ կետերին

Tert.am. 20-1-2010- Թուրքիայում կարծում են, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կան դրանց «հիմնարար նպատակներին» հակասող նախապայմաններ։ Մասնավորապես, ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet-ը, խոսքը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 5-րդ կետի մասին է։ 5-րդ կետը վկայակոչում է Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ պարբերությունը, ինչն էլ դարձել է Թուրքիայի պաշտոնական շրջանակների զայրույթի պատճառը։ 5-րդ կետում, մասնավորապես, ասվում է, որ հայ-թուրքական Արձանագրությունները չպետք է հակասեն ՀՀ Անկախության հռչակագրի 11-րդ պարբերությանը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։ Պաշտոնական Անկարայում դժգոհության պատճառ է դարձել նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 4-րդ կետը, որտեղ ասվում է՝ հայ-թուրքական Արձանագրությունների շրջանակում ստանձնվող երկկողմ պարտավորությունները սահմանված են միջազգային օրենքի սկզբունքների համաձայն, կրում են երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերվել երրորդ կողմին։ Ըստ թուրքական կողմի՝ դա բացառում է հայ-թուրքական սահմանի բացումը ԼՂ հակամարտության կարգավորման հետ փոխկապակցելու հնարավորությունը։

No comments:

Post a Comment