Wednesday, January 20, 2010

Էրդողանն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը

Panorama.am. 20-1-2010- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Այս մասին տեղեկացնող «Զաման» (Zaman) թերթի կայքէջը հրապարակել է Էրդողանի պատասխանը ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշման կապակցությամբ. «Մենք, որպես թուրքական պետություն, երբեք հարկադրված համաձայնության չենք կարող գնալ: Բառերի արանքում, նախադասությունների արանքում թաքնված մոտեցումներ կան»: Թուրքիայի վարչապետը զուգահեռ է անցկացրել, թե իրենք ժամանակին այդ արձանագրությունները միանգամից ուղարկել են խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության: Թուրքիայի վարչապետն անհրաժեշտ է համարել, որ Երևանն ուղղումներ կատարի: Հակառակ դեպքում, ըստ նրա, գործընթացը կարգավորման ստվերում կհայտնվի և էապես կվնասվի: Էրդողանը նաև վերահաստատել է Անկարայի դիրքորոշումն առ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կարագանա, եթե ղարաբաղյան հարցում առաջընթաց լինի:

No comments:

Post a Comment