News.am. 9-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ութ թուրք նախարարներ հունվարի 12-ից 13-ը կայցելեն Ռուսաստան, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ «բանակցությունների նպատակը Ռուսաստանի դերի մեծացումն է հայ-թուրքական հարաբերությունների գործում, ինչպես նաեւ „Սամսուն-Ջեյհան“ նավթատարի հետ կապված մի շարք հարցերի քննարկումները»։
Նախարարների թվում է նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Ավելի վաղ երկրի վարչապետ Էրդողանը հասկացնել էր տվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղիղ կերպով կապված է ղարաբաղյան խնդրի հետ։ Սպասվում է, որ Ռուսաստանում Էրդողանը փորձելու է պնդել, որ այդ երկիրն ավելի մեծ ճնշում գործադրի Հայաստանի վրա։
Թերթը նաեւ ընդգծում է, որ «Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի հետ այնպիսի ռազմավարական հարաբերություններ հաստատել, ինչպիսին անցյալ տարի հաստատել էր Սիրիայի եւ Իրաքի հետ»։ Սպասվում է, որ Մոսկվայում համաձայնագիր կստորագրվի, որով «Ռոսնեֆտ» ընկերությունը եւ «Տրանսնեֆտը» կարող են մասնաբաժին ունենալ 2.5 միլիարդանոց նավթամուղային նախագծում։
Sunday, January 10, 2010
Հայաստանը, Ղարաբաղը եւ «Սամսուն-Ջեյհան» նավթատարը Էրդողանի բանակցությունների թեմաներն են լինելու Մոսկվայում
News.am. 9-1-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ութ թուրք նախարարներ հունվարի 12-ից 13-ը կայցելեն Ռուսաստան, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը։ Պարբերականի փոխանցմամբ՝ «բանակցությունների նպատակը Ռուսաստանի դերի մեծացումն է հայ-թուրքական հարաբերությունների գործում, ինչպես նաեւ „Սամսուն-Ջեյհան“ նավթատարի հետ կապված մի շարք հարցերի քննարկումները»։
Նախարարների թվում է նաեւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն։ Ավելի վաղ երկրի վարչապետ Էրդողանը հասկացնել էր տվել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ուղիղ կերպով կապված է ղարաբաղյան խնդրի հետ։ Սպասվում է, որ Ռուսաստանում Էրդողանը փորձելու է պնդել, որ այդ երկիրն ավելի մեծ ճնշում գործադրի Հայաստանի վրա։
Թերթը նաեւ ընդգծում է, որ «Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է Ռուսաստանի հետ այնպիսի ռազմավարական հարաբերություններ հաստատել, ինչպիսին անցյալ տարի հաստատել էր Սիրիայի եւ Իրաքի հետ»։ Սպասվում է, որ Մոսկվայում համաձայնագիր կստորագրվի, որով «Ռոսնեֆտ» ընկերությունը եւ «Տրանսնեֆտը» կարող են մասնաբաժին ունենալ 2.5 միլիարդանոց նավթամուղային նախագծում։
No comments:
Post a Comment