Sunday, January 10, 2010
Էրդողանը կոչ է անում հակազդել հայերի գործունեությանը
Report.am. 9-1-2010- Երեկ` հունվարի 8-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ավելի քան 200 դիվանագետների առջև նշել է, որ ներկայիս Թուրքիան շատ է տարբերվում 20 տարի առաջվա Թուրքիայից: Էրդողանը կոչ է արել ջանքեր գործադրել` պաշտպանելու Թուրքիայի ազգային շահերը, մասնավորապես` դիմակայել Հայոց ցեղասպանության մասին հայկական Սփյուռքի «ամբաստանություններին»: «Մենք անցյալի համար պատասխանատու չենք, մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք ապագայի վրա, և եթե որևէ մեկն անարդար վերաբերմունք ցուցաբերի, պետք է կտրուկ հակադարձենք»,- հայտարարել է Էրդողանը, վստահեցնելով դիվանագետներին, որ Թուրքիայի կառավարությունն ու ժողովուրդը միշտ նեցուկ պիտի կանգնեն իրենց:
Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»` վկայակոչելով թուրքական «Սաբահին»:
No comments:
Post a Comment